ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է
Նիկոլ Փաշինյանի համերկրացի, բժիշկ Միքայել Ադամյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ առաջադրվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ ցուցակով։ Սակայն, վերջերս պարզվել է, որ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի։
Մեր աղբյուրները հայտնում են, Միքայել Յուրիի Ադամյանը ՌԴ անձնագիրը ստացել է Սամարայի մարզի Պրիվոլժսկու շրջանի ներքին գործերի բաժնի 632-012 բաժնում և հաշվառված է Ուլյանովսկի մարզի Պավլովսկի շրջան, Բլագոդատկա բնակավայր, Դորոժնայա փողոց 25 հասցեում։
Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի դրույթը պահպանելով՝ չենք հրապարակում պարոն Ադամյանի անձնագրի համարը։ Ինչպես տեսնում ենք, ՔՊ ցուցակով առաջադրվողների համար ՌԴ քաղաքացի լինելը ենթադրաբար խոչընդոտ չէ։
Տեսանյութը՝ այստեղ
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



