Վրաստանի նախագահը վարչապետին կփոխարինի ԱՄՆ-ում միջուկային անվտանգության գագաթնաժողովում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կգլխավորի վրացական պատվիրակությունը միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովում, որը տեղի Է ունենալու Վաշինգտոնում 2016 թվականի գարնանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է պետության ղեկավարի արտաքին գործերի խորհրդական Թենգիզ Փխալաձեն:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ղեկավար Բարաք Օբաման գագաթնաժողովին հրավիրել Էր Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին: Սակայն կառավարության ղեկավարը չի մեկնի միջոցառմանը:
«Կառավարության հետ կայացած կոնսուլտացիաների արդյունքում որոշվել Է, որ, ելնելով երկրի շահերից, կարեւոր Է, որ Վրաստանը ներկայացված լինի նախագահի կողմից, համապատասխանաբար Վրաստանի նախագահը կմեկնի այդ գագաթնաժողովին»,-ասել Է Փխալաձեն:
Բացի գագաթնաժողովին մասնակցելուց, Մարգվելաշվիլին Վաշինգտոնում կանցկացնի երկկողմ հանդիպումներ:
ԱՄՆ-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա 2016 թվականի մարտի 31-ից մինչեւ ապրիլի 1-ը, պլանավորվում Է քննարկել միջուկային անվտանգության սպառնալիքները եւ որոշել բարձրհարստացված ուրանի օգտագործման կրճատմանն ուղղված քայլերը:



