Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անկախ պատգամավորի և ոստիկանների գործողությունները տեղի են ունեցել միևնույն՝ «Էլեկտրիկ Երևանի» համատեքստում

ՎԻԴԵՈ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամռանը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացված բողոքի ցույցերի մասնակից Ելենա Օվսյաննիկովայի հայցի հիման վրա պատվին, արժանապատվությանը հասցված վնասի հատուցման պահանջով քաղաքացիական գործ է քննվում ընդդեմ ՀՀ ոստիկանության, ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի, ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի:

Հայցի հարուցման պահից, սակայն, պատգամավոր Էդմոն Մարուքյանն անհանգստություն է ցուցաբերում ոստիկանության հետ միևնույն՝ պատասխանողի աթոռին հայտնված լինելու հանգամանքից և ջանում է իր դեմ ներկայացված հայցն առանձնացնել ոստիկանության դեմ հայցից: Դրան անդրադարձել էր դեռևս հայցադիմումին ներկայացրած իր պատասխանում, իսկ վերջին նիստում սրա վերաբերյալ դատարան բերված միջնորդությունից պարզ դարձավ նաև պատգամավորի մտահոգության պատճառը. Մարուքյանը չի ուզում, որ իր անունը կապվի Բաղրամյանի ցույցերի ու դրանց ընթացքում ոստիկանության գործողությունների հետ:

Պատգամավորի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Սուքիասյանը փորձեց նաև պատճառաբանություն ներկայացնել իրենց միջնորդության համար՝ ասելով, որ

Մարուքյանի և մյուս պատասխանող՝ ոստիկանների դեմ պահանջների հիմքում վկայակոչված փաստական հանգամանքները առնչություն չունեն իրար հետ, միայն հայցի առարկայի ձևակերպումն է նույնը՝ գումարի բռնագանձման մասին, նկարագրված դեպքերն ու վիճարկվող հրապարակային արտահայտությունները տարբեր տեղերում են կատարվել, ժամանակային տարբերություններով, պատասխանողները միասին չեն եղել, բացի այդ, պատասխանող է դիտարկվել նաև ոստիկանությունը՝ պատասխանողների՝ ոստիկանական պաշտոններով և վկայակոչված դեպքերի օրը ոստիկանության գործողություններով պայմանավորված, բայց փաստաբանի ներկայացմամբ, նշված ցույցերի ժամանակ Մարուքյանի և ոստիկանության գործողություններն ու Բաղրամյանում գտնվելու նպատակը տարբեր են եղել:

«Մարուքյանը ԱԺ պատգամավոր է և նրա դերը հասարակության մեջ, ինչպես նաև Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցերի ժամանակ կատարված գործողությունները չեն կարող կապվել կամ նույնացվել ՀՀ ոստիկանության դերի և գործողությունների հետ»,- իրենց մտահոգությունը ձևակերպեց Մարուքյանի ներկայացուցիչը: Ելենա Օվսյաննիկովայի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը նկատեց սակայն, որ հայցերը ոչ թե դրանց առարկայով ներկայացված գումարային պահանջով են միացված, այլ միասնական են պահանջի, առհասարակ վեճի հիմքում ընկած միևնույնն միջադեպի հիմքով, որի կապակցությամբ պատասխանողներից յուրաքանչյուրն իր հերթին համապատասխան արտահայտություններ է թույլ տվել, և բոլոր փաստական հանգամանքները, որոնք ներկայացված են հայցադիմումով, կիրառելի և քննության ենթակա են բոլոր պատասխանողների մասով:

«Եթե նույնիսկ Մարուքյանի մասով փորձ արվի անջատել այլ վարույթում, միևնույնն է, պետք է քննարկվեն Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերը, որոնց կապակցությամբ Մարուքյանը կատարել է իր արտահայտություններն ու հրապարակումները: Հասկանալի է, որ դա միգուցե ցանկալի արդյունք է տվյալ պատասխանողի համար, բայց արդարադատության շահը և գործի հանգամանքները լրիվ այլ իրավիճակ են ստեղծում»,- ասաց Եգորյանը:

Մարուքյանի ներկայացուցիչը շարունակեց պնդել, որ ներկայացված պահանջները միմյանց հետ կապված չեն, բայց, միաժամանակ, ինքն էլ իր կողմից հաստատեց, որ դրանք «այո, միևնույն այդ դեպքի՝ ցույցերի հետ են կապված»: Ուշագրավ է, որ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն էլ էր իր օգնությունը ցուցաբերում Մարուքյանի ներկայացուցչին (թեև պնդումներին, թե Մարուքյանը որևէ առնչություն չի ունեցել ոստիկանության հետ)` ասելով, որ «սա էսինչ օրը ասեց էսինչ բանը, Մարուքայնը էսինչ օրը ասեց, Մալյանը իբր ինչ-որ բան է արել «Ֆեյսբուքում» տարբեր իրավաբանական փաստեր են: Տիգրան Եգորյանը, պատասխանելով երկու փաստաբաններին, ըստ էության, նաև բացատրեց նրանց, որ պարտադիր չէ՝ միևնույն փաստի կապակցությամբ արտահայտությունները բոլոր պատասխանողների կողմից մեկ սենյակում կատարվեն, մեկ բարձրախոսի առջև: Տվյալ դեպքում դրանք միավորում են Բաղրամյան պողոտայում ցույցի ընթացքում տեղի ունեցած փաստերի շղթան, որոնց հիման վրա էլ ներկայացվել է հայցը: Հնարավոր է՝ տասն օր հետո հայտարարություն կատարեին Պողոսյանը կամ Մարուքյանը, հնարավոր է՝ միասին ասուլիս տային, արտահայտությունների ժամանակագրությունը որևէ կերպ չի կարող դրվել հայցերը մեկ կամ առանձին վարույթներում միավորելու կամ առանձնացնելու հարցի քննարկման հիմքում:

Դա պայմանավորված է միայն այն փաստական հանգամանքներով ու փոխկապակցված հարցերով, որոնք վերաբերելի են բոլոր պատասխանողների համար կոնկրետ վեճի լուծման շրջանակներում: Դատարանը, լսելով կողմերին, մերժեց Մարուքյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հիմնավորելով, որ արդարադության շահից և գործը ողջամիտ ժամկետում քննելու՝ օրենքի պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ էական է, որ բոլոր պահանջները քննվեն համատեղ, և վեճը լուծվի մեկ դատարանում:

Արձանագրեց, որ հայցադիմումն ի սկզբանե վարույթ է ընդունվել Քաղդատօրի պահանջների պահպանմամբ, և որ հայցվորն ինքն է որոշում մի քանի պատասխանողների դեմ ուղղված իր պահանջը ներկայացնելու կոնկրետ դատարան: Դատավորը նաև հաստատված համարեց, որ «հայցադիմումով մատնանշված հանգամանքները տեղի են ունցել մեկ՝ հունիսի 23-24 իրադարձությունների համատեքստում»:

Ըստ Ելենա Օվսյաննիկովայի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանի և Տիգրան Եգորյանի՝ ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաները և պատգամավոր Էդմոն Մարուքյանն ամենևին էլ պատահական չէ, որ փորձել են խաղարկել սլավոնական արտաքինով կնոջ ներկայությունը ցույցի վայրում, այլ օգտագործել են այն՝ Արևմուտքի կողմից Ուկրաինայում օգտագործված «մայդանային» սցենարի կրկնության վտանգի մասին հանրությանը «նախազգուշացնելու» համար՝ այդպիսով, փորձելով նվազեցնել օրեցօր ավելացող ցուցարարների թիվը, ինչպես նաև վարկաբեկել բողոքի ցույցի ակտիվ մասնակիցներին: Այս գաղափարը պաշտոնատար անձինք իրագործել են իրենց հետ համագործակցած պատգամավորների և այլ անձանց օգնությամբ:

«Իրենց կլանային «ազնիվ» նպատակին հասնելու համար հասարակության մեջ որոշակի հեղինակություն ունեցող անձինք, բարձրաստիճան պաշտոնյաներ որոշել են զոհել օտարազգի կնոջը՝ ցեխ շպրտելով նրա վրա այն բանի համար, որ նա համարձակվել է դուրս գալ անարդարության դեմ:

Այդ ստոր ու պարսավելի քայլով այդ անձինք ոչ միայն մոլորության մեջ են գցել հանրությանը, այլև արատավորել են մի ազնիվ կնոջ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը՝ նրան ներկայացնելով որպես ուկրաինացի հարբած սադրիչ, որը սեռական հարաբերություն է առաջարկել ոստիկաններին:

Իսկ այնուհետև զարգացրել են այդ ստերը` նրան ներկայացնելով նաև որպես Թուրքիայում վերապատրաստված միջազգային գործակալ: Այս համատեքստում ամենևին էլ սխալմունք չի եղել այն, որ նա որպես ուկրաինացի է ներկայացվել, այլ ոչ թե ռուս, թեև ազգությամբ ռուս է»,- ասում են փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը:

Ադրինե Թորոսյան

Ժողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ