Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ճիշտը մարդկանց ազնվորեն բացատրելն է, որ Ալիևը նոր պահանջներ է դնելու՝ սահմանադրության փոփոխություն, ադրբեջանցիների «վերադարձ», Սևանի զավթում՝ «գյոյչայացում»․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ոչ թե խոստանալ, այլ բացատրել։ 

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

 «Առաջիկա շաբաթներին լիդերության հիմնական առաքելությունը բացատրելն է, ոչ թե խոստանալը։ Սրանք սովորական ընտրություններ չեն՝ իրենց կարևորությամբ ու նաև անոմալիաներով։ Կարելի է խոստանալ ամենահաճելի բաները, բայց դա այլևս չի աշխատելու։ Բոլոր պրոֆեսիոնալ սոցհարցումները գրեթե նույն պատասխաններն են տալիս, և գրեթե բոլորում մնում են լուրջ բացեր։ Հավաքական հանրային միտքը գտնվում է ռիսկերի ենթագիտակցական ընկալման, մեղքի զգացման և քայլ անելու տիրույթում։  

Սխալ քայլերի հետևանքները  

Խոսենք օրինակներով. ռուսամետ-արևմտամետ՝ միտումնավոր սարքած տոքսիկ բաժանման ֆոնին ուժգնանում են անհանգստությունները՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ Ռուսաստանի հետ տնտեսական առճակատման թեմայով։   Լիդերության խնդիրն է՝ համբերատար և գրագետ բացատրել, թե ո´ր դեպքում կլինեն տնտեսական սանկցիաներ, դրանց պատճառահետևանքային կապը, ինչ դրսևորումներ են դրանք ունենալու, ինչ հետևանքներ են դրանք ունենալու պետության տնտեսության և յուրաքանչյուր ընտանիքի վրա։ Ինչպես խուսափել դրանից։ Այս պարզ հարցերի պարզ պատասխանը հենց սեփական ժողովրդի հետ բաց երկխոսությունն է։ Սա է ազնիվը։   Պետք է բացատրեք սեփական ժողովրդին՝ միրգ-բանջարեղեն աճեցնող գյուղացուն, գյուղմթերք արտահանողին, վաճառողին, մեր դժվար ապրող գյուղացուն, որ Երևանի կաբինետներում տեղավորվածների սխալների պատճառով նրանց եկամտի աղբյուրը մի օրում կարող է փակվել։ Մարդիկ համատարած սա չեն հասկանում, չեն պատկերացնում, չեն հավատում։ Մեր գյուղացին որևէ պատկերացում չունի, որ եթե անպատրաստ լինենք հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա թուրքական գյուղմթերքը լավայի պես հոսելու է երկիր՝ կես գնով, ու դրա հետևանքները մեր գյուղատնտեսության համար կարող են շատ ծանր լինել։ Սահմանների բացմանը երկրի բոլոր ոլորտները նախապատրաստելը տնտեսական անվտանգության լուրջ խնդիր է, ու դա ապահովելը Երևանի կաբինետներում նստածների պարտականությունն է, ինչին նրանք կա´մ մատների արանքով են նայում, կա´մ այլ խնդիր են լուծում։ Այս հարցերի մասին պետք է բաց խոսել։  

Որպեսզի փակվի պատերազմի դուռը  

Հաջորդ օրինակը. իշխանությունների հիմնական թեզն է՝ Խաղաղություն (մենք) և պատերազմ (մյուս բոլորը)։    Այս այլանդակ սուտ թեզի դիմաց անսպասելիորեն հայտնվեց «Երաշխավորված խաղաղություն» ձևակերպումը։ Սա դարձավ ընդդիմությանը միավորող ձևակերպում, որն ասում են բոլորը՝ անկախ իրենց մրցակցային տրամադրություններից։   Հիմա պետք է համբերատար-ինտենսիվ բացատրել «երաշխավորված խաղաղության» էությունը։ Մեր հին ու նոր լիդերությունը վաղուց չի խոսել սեփական ժողովրդի հետ և լավ չի պատկերացնում մարդկանց իրական մտահոգությունները և մտածողությունը։ Մարդիկ մտածում են, իրար հետ քննարկում, լսում մեդիադաշտում հայտնվող բոլոր խելոք-հիմար մտքերը, մարդիկ մտահոգ են երկրի և իրենց ընտանիքների ճակատագրով։ Մարդիկ համատարած ունեն խոսքի կարիք։ Մի փորձեք խաբել կամ աշխարհի բարիքները խոստանալ։  

Ճիշտը մարդկանց ազնվորեն ու համբերատարությամբ բացատրելն է, որ առաջիկայում Ալիևը նոր պահանջներ է դնելու՝ սահմանադրության փոփոխություն, ադրբեջանցիների «վերադարձ», Սևանի զավթում՝ «գյոյչայացում» և այլն։ Այսօրվա համեմատաբար հանդարտ վիճակը երկար չի տևելու. Ալիևը սրելու է և դնի իր պահանջները։ «Երաշխավորված խաղաղությունը» դա թույլ չտալու համար է, այսօրվա «չպատերազմ» վիճակը ճիշտ կառավարելու համար, որ սրացում չլինի, նոր պահանջներ չդրվեն, որ փակվի պատերազմի դուռը։   Այսպես՝ հանդարտորեն, հարգալից ու ազնվորեն պետք է խոսել սեփական ժողովրդի հետ։ Խոսակցությունը հեշտ չի ստացվելու. կլինեն թե´ նյարդային, թե´ հուսահատության, թե´ վիրավորվածության փուլեր, բայց միակ ճիշտ ճանապարհը սա է»,-գրել է նա։

Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է