Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՊրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացված մենամարտում վստահ հաղթանակ տարավ չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբ։
Մենամարտը նախատեսված էր 6 ռաունդի համար, սակայն ավարտվեց 4-րդ ռաունդից հետո, երբ մրցակիցը հրաժարվեց շարունակել պայքարը՝ չբարձրանալով 5-րդ ռաունդին։ Այսպիսով, Էրիկ Իսրայելյանը գրանցեց իր 5-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում։
Հատկանշական է, որ Էրիկ Իսրայելյանը դեռևս ռինգ դուրս գալիս հանդես էր գալիս շապիկով, որի վրա պատկերված էր ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը, և հաղթանակից հետո ևս կրկին այն կրեց։
Սա նաև վկայում է այն փոխադարձ կապի մասին, որը ձևավորվել է Սերժ Սարգսյանի և երիտասարդների միջև․ մի կողմից՝ մշտական ուշադրություն, պատրաստակամություն լսելու, շփվելու և աջակցելու, մյուս կողմից՝ երիտասարդների կողմից հարգանք և արժևորում։
Սրտանց շնորհավորում ենք Էրիկ Իսրայելյանին վստահ հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ և բազում հաղթանակներ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



