Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մարդիկ խոսում են «ջախջախիչ», շրջադարձային, պատմական, աննախադեպ հաղթանակների և ընդդիմությանը ոչնչացնելու մասին, բայց իրենց գործողությունները տրամաբանորեն խոսում են հակառակի մասին։ Մարդիկ խոսում են վստահ հաղթանակի մասին, սակայն մարզեր են մեկնում, «ոտուձեռ» ընկած, մարդկանց ինչ-որ բաներ են խնդրում, իրենց կատարած աշխատանքը «վաճառում» են մարդկանց վրա։ Կառավարության նիստին վարկային համաձայնագիր են ստորագրում, շեշտում՝ հարգելի գյուղացիներ, տրամադրում ենք այս անտոկոս վարկը մի քանի ամսով, տոկոսները գործելու են հոկտեմբերից հետո։ Հիշեցնենք, որ մարդիկ իրենց քվե են տվել աշխատելու, պետությանը ծառայելու համար։ Իսկ նրանք իրենց աշխատանքը կարծես որպես լավություն վաճառեն մարդկանց վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք լիակատար հաղթանակի գնացող իշխանական ուժի նյարդային խոսույթի, ցայտնոտային քայլերի մասին։

Նկատում է՝ մարզերում, այդ թվում՝ գյուղական համայնքներում մարդիկ սուր հարցադրումներ են հնչեցնում։ «Այդ պահերին տեսնում ենք տվյալ անձնավորության բուռն արձագանքները, «մուննաթ գալը»։ Երբ նա դուրս է գալիս «սրտիկային» տրամադրությունից, ցույց է տալիս իր իրական դեմքը, թե ինքն ով է, ինչ է ներկայացնում իրենից, ձևական փաթեթավորումը, ծխածածկույթը միանգամից պատռվում են, և տեսնում ենք նրա ագրեսիան, մարդուն չսիրելը, անգամ ատելությունը որոշ առումներով։ Երբ մի քիչ ուսումնասիրում ես իրենց վարքաբանությունը և գործողություններն իրար կողքի ես դնում, «փազլն» ամբողջանում է։ Տեսնում ես, որ աթոռը, սեփական իշխանությունն ամեն կերպ ատամներով պահող մի գործընթացի և կերպարի հետ գործ ունենք, ով փորձում է դեմոնիզացնել ընդդիմադիր գործիչներին, առաջնորդներին, նրանց տարաբնույթ էպիտետներով որակումներ է տալիս։ Ընդ որում՝ այն դեպքում, երբ, օրինակ՝ Սամվել Կարապետյանն այս պահին բառի բուն իմաստով գտնվում է «բլոկադայի» մեջ, անգամ նրա ազատ տեղաշարժն է սահմանափակված։ Այսինքն՝ մարդու հետ գնում ես ընտրության, ամբողջովին նրան կաղապարելով, գցելով փակուղու մեջ և ասում ես՝ արի, ոչ հավասար դիրքում իրար հետ կռիվ տանք։ Դրանից զատ էլ, ամեն կերպ փորձում ես նրա հետ ասոցացվող մարդկանց, ներկայացուցիչներին, գործընթացները կանխել՝ դրանց տալով օրենքի ուժ, օրենսդրական կարգավորումներ, որ ասի՝ տեսե՛ք, սա օրենքով է սահմանված, մեր ցանկությունը չէ։ Այս գործողությունները ցույց են տալիս, որ նա վախերի մեջ է»,-նշում է մեր զրուցակիցը։

Քաղաքագետի խոսքով, ութ տարի է՝ նույն տեղապտույտի մեջ ենք։ «Բոլորն են հասկանում, թե ինչ է կատարվում, և մարդկանց մոտ անգամ ատելություն է առաջանում։ Ունեմ խոր համոզմունք, որ ընտրություններին մասնակցության բավականին բարձր ցուցանիշ է լինելու։

Մոտավորապես մինչև 60 տոկոս մասնակցության կանխատեսում ունեմ, ինչը, բնականաբար, շատ կարևոր է։ Քաղաքացին պետք է իր խոսքն ասի, իր մտածածն արտահայտի ընտրատեղամասում հունիսի 7-ին»։

Հաճախ կարծիք է հնչում, որ բացի ներհասարակական ատելություն գեներացնելը, Նիկոլ Փաշինյանը Հայաստանին թողնում է առանց իրական դաշնակիցների և գործընկերների։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունն այսօր մեծապես կախված է Ռուսաստանից։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, իրենց լավագույն օրերը չեն ապրում։ Ռուսական կողմի սահմանափակումները չեն հարվածելու միայն գործարարներին, դրանք ուղիղ հարված են երկրի տնտեսությանը և քաղաքացու գրպանին։ «Հայաստանի տնտեսության առյուծի բաժինն արտահանվում է ԵԱՏՄ շուկա։ 2015 թվականից՝ մոտ 10 տարի և ավելի, մեր շուկայի հիմնական սպառողը եղել է ԵԱՏՄ շուկան։ ԵԱՏՄ շուկա շարունակում է արտահանվել Հայաստանի և՛ գյուղմթերքը, և՛ ծխախոտը, և՛ կոնյակը, և՛ գինին։ Սա փաստ է, որի մասին օրվա իշխանությունը նույնպես կարծես բարձրաձայնել է։ Վիճակագրությունը ևս, որը չոր թվերից է կազմված, և այդտեղ ընդհանրապես քաղաքականություն չկա, նորից փաստում է այդ մասին։ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն այցից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բավականին ծավալուն հարցազրույց տվեց ՏԱՍՍ գործակալությանը։ Նա հանգամանալից, կետերով իր մտահոգություններն էր բարձրաձայնել, բարձրաձայն մտածել, թե ի՞նչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե...

Օրինակ՝ հունիսի 20-ից հետո հնարավոր է Հայաստանը գազը գնի ոչ թե 170 դոլարով, այլ 700 դոլարով, ինչպես գնում են, օրինակ՝ Լեհաստանը, Գերմանիան, Բուլղարիան, եվրոպական մի շարք երկրներ, Ուկրաինան։ Փորձենք պատկերացնել, թե ի՞նչ կկատարվի Հայաստանի հետ, երբ գազի գինը մոտ երեքչորս անգամ թանկանա։ Մուլտիպլիկատիվ էֆեկտով թանկացումների մեծ ալիք է սկսվելու՝ տրանսպորտային փոխադրումներ, տաքսիներ, ՋԷԿ-եր և այլն։ Այս ամբողջ ցիկլով ընկնում ենք մի անպատմելի մղձավանջի մեջ՝ ընդհուպ հացի գինն է թանկանալու կրկնակիեռակի, եթե այս մարդիկ հունիսին վերարտադրվեն։ Ընդ որում, իրենք ևս գիտակցում են, թե ինչ էֆեկտ է լինելու, կասկած չունեմ։ Չի բացառվում, որ Արտահանումների մասով։ Տեղեկություններ եղան, որ Ռուսաստանի ալկոհոլի և ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը ստուգումներ է կատարել Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիայի մասով, արգելք է դրվել։ Սրանք դեռևս ծաղիկներն են, երբ մի ձեռնարկության պարագայում որոշակի սահմանափակումներ են դրվել։ Չի բացառվում, որ մի օր ասեն՝ այլևս այս կամ այն ընկերությունից Ռուսաստան ներմուծում թույլ չենք տալու։ Դրանից հետո վարդերի հետ կապված խնդիր առաջացավ։ Հետո խոսվեց խոզի մսի արտահանման մասին։ Սրանք փոքր դետալներ են, որոնք խոսում են շատ մեծ խնդրի մասին, որն ունենալու ենք մենք, եթե շարունակվի այս հակառուսական՝ արհեստական ներդրված օրակարգը, որ դրել են այս մարդկանց առաջ, նրանք էլ ամեն գնով պետք է այն կյանքի կոչեն։ Պատգամավորներից մեկն էլ օրերս ասում էր՝ գազը իրենցից չենք գնի, ուրիշից կգնենք։ Լո՞ւրջ, այդ ուրիշն էլ Ադրբեջա՞նն է։ Նշեմ, որ Ադրբեջանն այդքան գազ չունի անգամ ինքն իր համար, որ մի հատ էլ մատակարարի Հայաստանի շուկային։ Իրանի մասով դեռ անհասկանալի է, թե ինչ կլինի։ Այստեղ մի կարևոր շեշտադրում էլ անենք։ TRIPP-ի մասին խոսակցությունը դուրս է եկել այս մարդկանց խոսույթից։ TRIPP-ի հոգեհանգիստն էլ, հուղարկավորությունն էլ կազմակերպեցին։ Շատ լավ հասկանում են՝ երբ Իրանն այս ամենից դուրս եկավ, իսկ Իրանը կարողացել է Թրամփի ագրեսիայի դեմն առնել, կենդանության որոշակի նշաններ է ցույց տալիս, ճիշտ է՝ դեռ պետք է իր վերքերը բուժի, բայց հստակ է՝ նա թույլ չի տա, որ Թրամփի անունով մի հիմնարկ աշխատի իր հյուսիսային հատվածում։ Երբ ասում են՝ 9, 19, 29 միլիոն պիտի գա Հայաստան, պետք է իրենց հուշենք, որ արդեն հաստատ չի գալու։ Որևէ նորմալ ներդրող, առողջ ուժ, մտածող մարդ ներդրում չի կատարի փաստացի պատերազմական գոտում, ամեն պահի էսկալացիան կարող է տվյալ հատվածում հայտնվել»,-փաստում է քաղաքագետը։

Բնորոշում է տալիս՝ մեղմ ասած, լավ վիճակում չենք։ «Նա մարդ-քաոսն է։ Նա սիրում է անկառավարելիություն, անարխիա, ամեն ինչում անկանխատեսելիություն։ Քաոս-մարդու ֆիշկան անկանխատեսելիությունն է, ոչ ստանդարտ գործողությունները, երբ հաջորդ քայլը նախորդի տրամագծորեն հակառակն է, և ոչ ոք չի կարող կանխատեսել, թե հաջորդիվ ինչ է լինելու, ինչ սցենար է զարգացնելու։ Նա դրանից է միս ու արյուն ստանում, ուժեղանում, հզորանում։ Որքան քաոսը շատ, այնքան նա ավելի ուժեղ։ Որքան ամեն ինչ խառնակ է ու խժդժություն կա, այնքան նրա հոգին փառավորվում է դրանից»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը