Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի աջակցությամբ իրականացվող դիվանագիտական ջանքերը շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ կարևոր դեր են ունեցել ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունում հրադադարի հասնելու գործում։
Նա նաև ընդգծել է Գազայի խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի կարևորությունը՝ հավելելով, որ ձեռք բերված առաջընթացը պետք է պահպանվի։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Հորմուզի նեղուցում միջազգային իրավունքի հիման վրա նավարկության ազատության ապահովման հարցը, ինչպես նաև Սիրիայում ընթացող զարգացումները։
Անդրադառնալով Լիբանանին՝ Էրդողանը հայտարարել է, որ հարձակումների միջոցով հրադադարի գործընթացը խափանելու փորձերն անընդունելի են՝ ընդգծելով, որ Թուրքիան կշարունակի աջակցել խաղաղության պահպանմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



