Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

«Կինոմոսկվա»-ում կայացավ Parie Media-ի «Զոնտիկ» նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանն ու Մոսո Կարապետյանը, իսկ ռեժիսորը Գոշ Հակոբյանն է։

Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա։ 1977 թվականին, Խորհրդային Հայաստանում տեղի ունեցավ ԽՍՀՄ պատմության ամենահամարձակ և աղմկահարույց բանկային կողոպուտներից մեկը։ Երկու եղբայրներ՝ Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյանները, երկար ժամանակ ուսումնասիրել էին Պետական բանկի կանխիկ գումարի տեղափոխման համակարգը։ Գողության գործիքը բոլորի համար անսպասելի էր՝ մանկական անձրևանոց։

Կողոպուտը կատարվեց արագ և հաշվարկված ձևով հափշտակվեց շուրջ 1.5 միլիոն խորհրդային ռուբլի՝ այն ժամանակվա համար հսկայական գումար։ Սկսվեց լայնածավալ հետաքննություն՝ ԿԳԲ-ի մասնակցությամբ։ Մի քանի ամիս անց եղբայրները ձերբակալվեցին և դատապարտվեցին մահապատժի։ Այս պատմությունը երկար տարիներ գաղտնի էր պահվում և հանրությանը հայտնի դարձավ միայն ԽՍՀՄ փլուզումից հետո։

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, զրուցել ստեղծագործական թիմի հետ և առանձնացրել երեկոյի կարևոր դրվագները։

 «Շատերն ասում էին՝ անիմաստ է այս ֆիլմը նկարել, բայց չլսեցինք» Գոշ Հակոբյան

Ռեժիսոր Գոշ Հակոբյանի խոսքով՝ ֆիլմի գաղափարը վաղուց էր ծնվել, իսկ դրա իրականացման վրա աշխատել են մոտ երկու տարի։

«Այդ ընթացքում բազմաթիվ դժվարությունների ենք հանդիպել։ Շատերը մեզ ասում էին, որ նման ֆիլմ արդեն նկարահանվելու է, կամ ավելի մեծ ընկերություններ են զբաղվում այդ թեմայով, ու մեր աշխատանքը անիմաստ է։ Բայց մենք ոչ մեկին չլսեցինք։

Սցենարը գրվել է այնպես, ինչպես եղել է իրականում՝ առանց չափազանցությունների կամ կրճատումների։ Թեև ֆիլմը գեղարվեստական է, որոշ տարրեր, բնականաբար, ավելացվել են։ Քասթինգի հարցում փորձել ենք ընտրել դերասանների, ովքեր ոչ միայն տաղանդավոր են, այլև առավելագույնս նման իրական կերպարներին»։

Ռեժիսորը պատմում է, որ դեռ մանկուց էր լսել այս պատմությունը, սակայն այն ներկայացվել էր սխալ ձևով․
«Ես պատկերացրել էի, որ զենքերը թաքցրել են զոնտիկների մեջ՝ ինչպես ամերիկյան ֆիլմերում։ Բայց երբ իմացա իրական պատմությունը, հասկացա, որ այստեղ կա հայկական «սուպերհերոսի» պատմություն»։

Նրա խոսքով՝ ֆիլմը փորձ է հայկական իրական պատմությունները ներկայացնել գեղարվեստական ձևով․
«Մենք որոշեցինք, որ սա պետք է լինի սկիզբ՝ մեր պատմությունները ոչ միայն փաստագրական, այլև գեղարվեստական ձևով պատմելու համար»։

Պրեմիերայից առաջ ռեժիսորը խոստովանում է՝ լարվածությունն ու պատասխանատվությունը խառնվել են իրար․
«Շատերն արդեն գիտեն այս պատմությունը, և ամենամեծ վախս այն է, որ հանկարծ չհիասթափեցնենք հանդիսատեսին։ Սա իր ժանրում եզակի ֆիլմ է, և այն պետք է ուժեղ լինի»։

Գոշ Հակոբյանը նաև նշում է, որ ֆիլմը նախատեսվում է թարգմանել մի քանի լեզվով՝ ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն, և դուրս բերել միջազգային շուկա։
«Այսօր արդեն Լոս Անջելեսում ևս պրեմիերա կա, և տոմսերը լիովին վաճառված են։ Բայց մեր նպատակը նաև օտարերկրյա հանդիսատեսին հասնելն է»։

 «Սա հնարավորություն էր ինձ նորովի բացահայտելու» Մոսո Կարապետյան

Գլխավոր դերակատարներից Մոսո Կարապետյանը ֆիլմում մարմնավորում է Նիկոլայ Կալաչյանին՝ եղբայրներից ավագին։

«Սա շատ մեծ պատասխանատվություն էր, որովհետև պետք է մարմնավորեի իրականում գոյություն ունեցած մարդու։ Դա ավելի դժվար է, քան հորինված կերպար ստեղծելը։ Ինձ համար շատ հետաքրքիր և ցանկալի դեր էր»։

Դերասանը նշում է, որ նախագծի մասին գիտեր դեռ վաղուց, սակայն իր դերի մասին տեղեկացել է նկարահանումներից ընդամենը երկու ամիս առաջ։

Նկարահանումները իրականացվել են հիմնականում խորհրդային շրջանը պահպանած վայրերում՝ Երևանում, Սևանում և Գյումրիում։

Մոսո Կարապետյանի խոսքով՝ այս դերը կարևոր շրջադարձ է իր կարիերայում․
«Մինչ այս հիմնականում հանդես եմ եկել հումորային կերպարներում, և սա հնարավորություն է ցույց տալու, թե իրականում ինչպիսի դերասան եմ»։

Միևնույն ժամանակ նա ընդգծում է՝ չի արդարացնում իր կերպարի արարքները․
«Ես չեմ արդարացնում ոչ իմ հերոսին, ոչ էլ նման ապրելակերպը»։

 «Հերոսություն, որ ցավալի ավարտ ունեցավ» Շանթ Հովհաննիսյան

Դերասան Շանթ Հովհաննիսյանն ընդգծում է, որ թեման երկար տարիներ մնացել է մարդկանց հիշողության մեջ։ «Պատմությունն ինքնին շատ հետաքրքիր է, և ֆիլմը հնարավորություն կտա շատերին բացահայտել մանրամասներ, որոնք նախկինում հայտնի չեն եղել»։

Նրա խոսքով՝ այն ժամանակ այս կողոպուտը շատերի կողմից ընկալվում էր որպես համարձակ քայլ․
«Խորհրդային համակարգում նման բան անելն իսկապես մեծ հանդգնություն էր։ Շատերի համար դա հերոսություն էր թվում, սակայն վերջը շատ ծանր եղավ»։

Հովհաննիսյանը ֆիլմում մարմնավորում է պետական անվտանգության ղեկավարի կերպարը․
«Իմ հերոսը զբաղվում է հանցագործության բացահայտմամբ։ Նա պրոֆեսիոնալ է, բայց նաև ցավ է զգում այդ երկու երիտասարդների ճակատագրի համար»։

 «Յուրաքանչյուր կերպար ունի իր դրդապատճառները» Արուսիկ Գրիգորյան

Դերասանուհի Արուսիկ Գրիգորյանն, ով մարմնավորում է Ֆելիքսի կնոջ կերպարը, նշում է, որ դերը բարդ, բայց հետաքրքիր էր։

«Իմ կերպարը հավաքական կերպար է՝ բնորոշ հայ կնոջը՝ զգացմունքային, ինտուիտիվ։ Ես չեմ արդարացնում կատարվածը, քանի որ դա հանցագործություն է, բայց յուրաքանչյուր մարդ ունի իր դրդապատճառները, և պետք է փորձել հասկանալ դրանք»։

Նրա համար առանձնահատուկ հետաքրքիր է եղել խորհրդային ժամանակաշրջանի մթնոլորտում հայտնվելը․
«Ես այդ ժամանակահատվածում չեմ ապրել, ու հետաքրքիր էր ամբողջությամբ մտնել այդ միջավայրի մեջ և մարմնավորել այլ դարաշրջանի կնոջ»։

Դերասանուհին նաև խոստովանում է, որ առաջարկը ստացել է ռեժիսորից և անմիջապես համաձայնել․
«Պատմությանը ծանոթ էի հորս միջոցով, և հենց առաջին անգամ լսելիս արդեն մեծ հետաքրքրությամբ սպասում էի նախագծին»։

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ