«Ալ-Նասրը» հաղթեց «Ալ-Օխդուդին»
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սաուդյան Արաբիայի Պրո-Լիգայի 28-րդ տուրում «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց վտանգավոր գոտում գտնվող «Ալ-Օխդուդի» դարպասը (2-0):
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց հյուրերի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ խփելով իր կարիերայի 968-րդ գոլը։ Եվս մեկ գոլ երկրորդ խաղակեսում իր անվան դիմաց գրանցեց «Ալ-Նասրի» մյուս պորտուգալացի հարձակվողը՝ Ժոաու Ֆելիքսը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այսպիսով, «Ալ-Նասրը» վաստակած միավորների թիվը հասցրեց 73-ի և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ալ-Օխդուդը» 16 միավորով նախավերջինն է։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



