Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր, երբ բացում ենք «Փաստ» թերթը, գրեթե յուրաքանչյուր համարում հանդիպում ենք մի պատմության, որը չի կարելի կարդալ առանց կանգ առնելու։ Դրանք պարզապես կենսագրություններ չեն. դրանք կյանքեր են, որոնք կիսատ են մնացել, անուններ, որոնք դարձել են հիշողություն, և ամենակարևորը՝ մայրեր, որոնց աշխարհը փոխվել է անդառնալիորեն։ Բայց այդ պատմությունների մեջ կա մի առանձնահատուկ շերտ, որը չի կարող անտարբեր թողնել. մայրեր, որոնք պատրաստ էին իրենց որդիների կողքին լինել ոչ միայն խոսքով, ոչ միայն աղոթքով, այլ նույնիսկ ճակատում։ Կան մայրեր, որոնք ասում էին՝ «թող ես գնամ իմ որդու հետ», մայրեր, որոնք պատրաստ էին կիսել վտանգը, կիսել ճակատագիրը, կիսել նույնիսկ մահը։ Եվ հենց այդ միտքն էր, այդ անհավատալի, բայց իրական պատրաստակամությունը, որ դրդեց ինձ վերադառնալ մոր մասին ամենախոր խոսքերից մեկին՝ այն աշխարհին, որը ստեղծել է Հովհաննես Շիրազը։

Հովհաննես Շիրազը հայ քնարերգության այն բացառիկ դեմքերից է, որն իրոք դասական դարձավ դեռ իր կենդանության օրոք։ Նրա քնարի ամենազգայուն լարերից մեկը հնչեցրեց ամենաքնքուշ և միաժամանակ ամենախոր մեղեդիները՝ նվիրված մորը։ Բայց այս թեման հայ գրականության մեջ միայն Շիրազով չի սկսվում։ Դեռևս Սմբատ Շահազիզը իր «Երազ» բանաստեղծության մեջ ստեղծել էր մայրական կարոտի այնպիսի կերպար, որը դարձավ հայ պոեզիայի մարգարիտներից մեկը։ Հեռավոր օտարության մեջ, կտրված հայրենիքից ու մորից, նա զգում էր այդ կարոտի անտանելի ծանրությունը և ստեղծում տողեր, որոնք մինչ այսօր հուզում են իրենց պարզությամբ ու խորությամբ, որտեղ «երազի ցավը» դառնում է մայրական սիրո անփոխարինելիության խորհրդանիշը։ Նույն այդ կարոտը, բայց արդեն ավելի լայն ու ողբերգական հնչողությամբ, շարունակվում է նաև Ավետիք Իսահակյանի պոեզիայում, որի համար մորը չտեսնելու ցավը դարձավ կյանքի մշտական ուղեկից։

Հայ ժողովրդի պատմությունը կարելի է կարդալ ոչ միայն տարեթվերով ու պատերազմներով, այլև մայրերի աչքերով։ Այդ աչքերում է կուտակվել այն, ինչը ոչ մի տարեգիր չի կարող ամբողջությամբ փոխանցել՝ սպասում, աղոթք, կորուստ, բայց նաև մի անբացատրելի լույս, որը չի մարում նույնիսկ ամենախոր ցավի մեջ։ Այդ լույսն է, որ տեսել է Շիրազը, երբ գրում էր մոր մասին՝ ոչ թե որպես մեկ կնոջ, այլ որպես մի ամբողջ ժողովրդի հոգևոր առանցքի։

Շիրազի մարդերգության մեջ մորը նվիրված քնարերգությունը դառնում է բարոյական առանցք։ «Հուշարձան մայրիկիս» բնորոշումը պարզապես գրական ձևակերպում չէ. դա մի ամբողջ հոգևոր տիեզերք է, որտեղ մայրը վերածվում է մարդկության խղճի։ Նրա ստեղծագործություններում մայրը դուրս է գալիս սովորական ընկալումից և դառնում է այն վերջին անաղարտ արժեքը, որը մնում է, երբ աշխարհը խեղվում է։ «Միայն մայրն է մնացել սուրբ Արարատ… Ախ, լոկ մայրն է սուրբ ու վեհ…»: Այս տողերն այսօր հնչում են որպես ճշմարտություն, որը ժամանակը միայն ավելի է հաստատել։

Շիրազի համար մայրը համաստվածություն է։ Նա «մեր տան մատուռն է», «մեր հույսի դուռն է», «մեր տան ամրոցն է»։ Նա և՛ ծառա է, և՛ արքա, և՛ մրոտ ճրագ է, և՛ արեգակ։ Այս պատկերները ոչ թե պարզապես գեղարվեստական հնարքներ են, այլ գոյաբանական հայտարարություն՝ մայրը կյանքի հիմքն է։ Նա այն կետն է, որտեղից սկսվում է մարդը և որտեղից սկսվում է մարդկայնությունը։

«Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ էլի մեծ էր նա…»: Այս տողերը պարզապես բանաստեղծական չափազանցություն չեն։ Դրանք մի փորձ են չափելու անչափելին։ Որովհետև մոր սիրտն այն սահմանն է, որտեղ ավարտվում է մարդկային տրամաբանությունը և սկսվում է անվերապահ սերը։ Շիրազի համար մայրը ոչ միայն լույս էր, այլ նաև տիեզերք, որտեղ որդին միշտ տեղ ունի՝ անկախ ժամանակից ու ճակատագրից։

Բայց պատմությունը երբեմն խախտում է այդ բնական ընթացքը։ Եվ այն, ինչ Շիրազի տողերում լույս էր ու օրորոց, մեր ժամանակներում հաճախ վերածվել է լռության ու դատարկության։ 44-օրյա պատերազմը ոչ միայն ճակատագրեր կոտրեց, այլև նոր խորություն տվեց «մայր» բառին։ Եթե մի ժամանակ մայրը որդուն օրորում էր, այսօր շատ մայրեր ստիպված են իրենց որդիներին հողին հանձնել։ Բայց հենց այստեղ է, որ Շիրազի խոսքը նոր իմաստ է ստանում։ Նրա մայրը միայն այն մայրը չէ, որ գրկում է։ Նրա մայրը նաև այն մայրն է, որ կարող է կրել կորուստը և չկոտրվել։ «Մայրս պատկերն է մայր հայրենիքիս». այս տողը այսօր հնչում է որպես իրականություն։ Հայրենիքը կանգնած է մայրերի վրա՝ նրանց ցավի, նրանց լռության, նրանց տոկունության վրա։

Այս մայրերը դարձել են մեր ժամանակի լուռ հուշարձանները։ Նրանք չեն աղաղակում, չեն պահանջում, բայց նրանց լռությունն ավելի բարձր է, քան ցանկացած խոսք։ Նրանք իրենց մեջ կրում են մի ամբողջ տիեզերք։ Եվ երբ մենք կանգնում ենք նրանց առաջ, մենք կանգնած ենք ոչ միայն մարդու, այլ մի ամբողջ աշխարհի առաջ։

Շիրազը գրում էր, որ եթե նույնիսկ աշխարհի բոլոր գանձերը շաղ տանք մոր ոտքերի տակ, միևնույնն է՝ քիչ է։ Այս «քիչ է էլի»-ն այսօր դառնում է մեր իրականության ամենաճշգրիտ ձևակերպումը։ Որովհետև ոչ մի բառ չի կարող հավասարվել այն ցավին ու սիրուն, որը կրում է մայրը։

«Լոկ մայրն է այժմ խիղճն հայրենիքիս». այս միտքը այսօր այլևս պարզապես բանաստեղծություն չէ։ Դա իրականություն է։ Եթե ուզում ենք հասկանալ մեր ժամանակը, պետք է նայենք մայրերին։ Եթե ուզում ենք գտնել մեր խիղճը, պետք է լսենք նրանց լռությունը։

Այսօր մենք ապրում ենք մի ժամանակում, երբ շատ բան է կոտրվել։ Բայց կա մի բան, որ մնացել է անփոփոխ՝ մոր սիրտը։ Եվ քանի դեռ այդ սիրտը կա, կա նաև այն լույսը, որի մասին գրում էր Շիրազը։ Թեև այդ լույսն այսօր ավելի ծանր է, բայց այն շարունակում է լուսավորել։

Եվ գուցե հենց սա է ամենակարևոր ճշմարտությունը. երբ աշխարհը մթնում է, մնում է մի լույս, որը չի մարում։ Եվ այդ լույսը մայրական է։

Սակայն այս ամենի խորքում մոր կերպարը միայն զգացմունք չէ։ Այն շատ ավելի լայն է՝ այն սահմանն է, որտեղ մարդը դադարում է լինել պարզապես անհատ և դառնում է պատասխանատվության կրող։ Պատերազմը հենց այդ հավասարակշռության խախտումն է։ Այն ոչ միայն խլում է կյանքեր, այլ նաև փոխում է մարդու ներսի չափումները՝ ցավը դարձնելով առօրյա, իսկ լռությունը՝ գոյատևման լեզու։ Բայց հենց այդ լռության մեջ է, որ մոր կերպարը դառնում է առավել տեսանելի։ Այն, ինչ չի ասվում բառերով, սկսում է խոսել հայացքով, հիշողությամբ և սպասումով։ Այս իմաստով մայրական սիրտը դուրս է գալիս անձնականի սահմաններից և դառնում է հավաքական հիշողության կենտրոն։ Այն կրում է ոչ միայն սեփական որդու ճակատագիրը, այլև մի ամբողջ ժողովրդի ճակատագրի ծանրությունը։ Եվ որքան խորանում է կորուստը, այնքան ավելի պարզ է դառնում մի բան. այդ սիրտը չի կոտրվում, այն փոխում է ձևը՝ ցավը դարձնելով դիմակայություն, իսկ լռությունը՝ ուժ։ Գուցե հենց այստեղ է մեր գոյության ամենախորքային գաղտնիքը. այն ուժը, որը փոխանցվում է մայրերից որդիներին, նույնիսկ այն ժամանակ, երբ որդիներն այլևս չեն վերադառնում։ Եվ այս ամբողջ պատկերի մեջ Շիրազի մոր կերպարը չի մնում միայն գրական հիշողություն։ Այն ապրում է այսօր՝ յուրաքանչյուր մոր հայացքում, յուրաքանչյուր սպասման մեջ, յուրաքանչյուր լուռ դիմացկունության մեջ։ Այսպիսով, մայրական սիրտը, որի մասին խոսում է մեր գրականությունը և մեր ժամանակը, նույն տեղում է հանդիպում. այնտեղ, որտեղ ցավը դառնում է տոկունություն, կորուստը՝ հիշողություն, իսկ հիշողությունը՝ շարունակվող կյանք։ Եվ գուցե հենց սա է այն անտեսանելի հիմքը, որի վրա դեռ կանգնած է մեր իրականությունը՝ լուռ, ցավով, բայց անսասան։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը