Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Խելացի, ուրախ, բարի, անվախ տղա էր որդիս». Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գարեգինիս Գարիկ էինք ասում, ընկերներն էլ՝ Գարո»։ Այսպես ենք սկսում Գարիկի մասին զրույցը մայրիկի՝ տիկին Նարինեի հետ։ «Սիրուն, բարի, համով-հոտով, ուրախ, քաղցր բալա էր։ Աշխույժ էր ու շատ խելացի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն։Գարեգինը ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Այստեղ է դպրոց հաճախել։ Ամենուր սիրված է եղել՝ թե՛ ընտանիքում, թե՛ շրջապատում, թե՛ դպրոցում։ «Իրեն բոլորն էին սիրում։ Խելացի, լավ սովորող աշակերտ էր։ Մաթեմատիկան իր սիրելի առարկան էր։ Ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարան, ապագա ծրագրավորող էր, բայց ուսանող լինել չհասցրեց»։

2019 թվականի հուլիսի 20-ին է Գարեգինը զորակոչվել ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Սիսիանի գնդում։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ Սիրով և ուրախությամբ մեկնեց ծառայության։ Երբեք չի դժգոհել ծառայությունից։ Ես էլ էի հանգիստ իր ծառայության ընթացքում»։

Տիկին Նարինեն պատմում է՝ որդին պատերազմի առաջին օրերին դիրքերում է եղել։ «Իրենց իջեցրել են, տարել Արցախ՝ Հադրութ։ Դա եղել է մոտավորապես հոկտեմբերի 6-7ին։ Ես քրոջս ու եղբորս տղաներից եմ իմացել, որ իրեն տարել են պատերազմ։ Նա ինձ ոչինչ չէր ասում։ Զանգահարում էինք, զրուցում, ասում էր. «Մա՛մ, ես մեր դիրքերում եմ, այստեղ հանգիստ է, պատերազմ, կռիվ չկա»։ Իր խոսքերն են. «Ինձ հո պոստերից չեն իջեցնելու և պատերազմ տանեն։ Մենք էլ այստեղ ենք հսկում»։ Բայց գիշերով տղաներին տարել են Արցախ։ Եղել է ամենաթեժ կետերում, Հադրութում»։

Մայրիկի ու որդու վերջին զրույցը հոկտեմբերի 13-ին էր։ «Առավոտյան ժամը յոթին զրուցեցինք։ Արդեն գիտեի, որ մարտի դաշտում է։ Հարցրեցի իրեն՝ Գա՛ր, կռվի մե՞ջ ես։ Դրական պատասխան տվեց։ Ուզում էր հայրիկի հետ խոսել։ Նա էլ էր Ղարաբաղ մեկնել, բայց իրեն չասացի։ Գարիկս շատ կնեղվեր։ Բայց հիմա էլ երբեմն ափսոսում եմ, որ չեմ ասել։ Խառը զգացումներ են լինում։ Գարիկիս ասացի, որ հայրիկն աշխատանքի է, դեռ չի եկել հերթափոխից։ «Մա՛մ, ասա՝ թող շտապ ինձ զանգի»։ Զանգահարեցի ամուսնուս, բայց հայր ու որդի այդպես էլ չկարողացան զրուցել։ Այդ օրվանից որդուս հետ կապն ընդհատվեց»։

Հոկտեմբերի 13-ից հետո ամիսներ շարունակ ընտանիքն ապրում է իրական մղձավանջի մեջ։ «Քիչ-քիչ նորություններ էինք իմանում, տարբեր տեղեկություններ, վատ լուրեր։ Իրենց հրամանատարը լքել է զինվորներին, իսկ իմ տղան կանգնել ու մինչև վերջ կռվել է։ Մեկ-մեկ ասում եմ՝ թող փախչեր։ Իմ այդ խոսքին միշտ արձագանքում են՝ Գարիկը կփախնե՞ր։ Իհարկե, չէր փախչի։ Գարիկս վախկոտ տղա չէր։ 15 հոգի են եղել, Գարիկն ու ընկերը՝ Առնոլդն են պայքարել մինչև վերջ։ Տղաները շրջափակման մեջ են ընկել, ուժեղ մարտերի մեջ են ներգրավվել։ Մարմինները հայկական կողմին փոխանցելիս անգամ նշել են, թե տղաներն ինչպես են կռվել, որքան են վնասել թշնամուն»։

Ընտանիքը մոտ մեկուկես տարի հետո է որդուց լուր ստացել։ «Ասացին, որ տղաները գերի են ընկել։ Տեղանքը նկարեցին, ուղարկեցին։ Սկսեցինք փնտրել իրենց գերիների մեջ։ Դիմեցինք Կարմիր խաչին։ Տեղեկություն ստացանք, որ իբր Բաքուն հաստատել է՝ Գարիկս գերի է։ Կարմիր խաչն էլ հաստատեց. մեր տղայի անունը հաստատված գերիների ցուցակում էր։ Տարի ու կես իրեն փնտրել ենք։ Ստիպված նաև արյուն հանձնեցինք, չէի ուզում այդ քայլին գնալ։ Բնական է՝ չես ուզում մտածել, որ որդիդ կարող է զոհված լինել»։

Տիկին Նարինեն ասում է՝ 2022 թվականի գարնանը հաստատվեց որդու ինքնությունը։ Մարտի տասին Գարեգինի հուղարկավորությունն էր։ «Մարտի ութին ինձ «նվեր» արեցին։ Չէինք ուզում հավատալ...»։ Իսկ կարո՞ղ է, արդյոք, ծնողը հավատալ, որ մեկուկես տարվա սպասումներից հետո հենց իր որդու մասունքներն է հանձնել մայր հողին։ Ապրել հավերժ սպասումով, չունենալ տարբեր հարցերի պատասխաններ, թե ինչպե՞ս տղաները հայտնվեցին Հադրութում, ինչո՞ւ մնացին միայնակ։ «Ինչու»-ներն այնքան շատ են, որոնց պատասխանները գուցե կտան հարուցված քրեական գործերը ու ընթացող դատական նիստերը։ Ապրելու ուժի մասին։ «Գարիկս ընկերուհի ուներ, ասում էր՝ գամ, ամուսնանալու եմ։ Տղայիս բոլոր երազանքները կիսատ մնացին։ Հիմա մեզ ապրեցնողը մեր ավագ որդին է և այն միտքը, որ պետք է ապրեցնենք մեր Գարիկին»։

Հ. Գ. - Գարեգին Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին