Մակրոնը կոչ է արել Փեզեշկիանին ու Թրամփին վերսկսել բանակցությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը կոչ է արել Մասուդ Պեզեշկիանին ու Դոնալդ Թրամփին վերսկսել բանակցությունները։
«Երեկ ես բանակցություններ վարեցի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ես կոչ արեցի վերսկսել Իսլամաբադում կասեցված բանակցությունները, լուծել թյուրըմբռնումներն ու կանխել հետագա սրացումը։
Մասնավորապես, կարևոր է, որ հրադադարը խստորեն պահպանվի բոլոր կողմերի կողմից և տարածվի մինչև Լիբանան։
Նույնքան կարևոր է, որ Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ վերաբացվի անվերապահորեն, առանց սահմանափակումների կամ վճարների։
Եթե այս պայմանները բավարարվեն, բանակցությունները պետք է արագ վերսկսվեն հիմնական շահագրգիռ կողմերի աջակցությամբ։
Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը այս ուրբաթ Փարիզում նույնպես համաժողով կանցկացնեն, որը տեսակոնֆերանսի միջոցով կմիավորի ոչ պատերազմող երկրներին, որոնք պատրաստ են մեզ հետ միասին նպաստել նեղուցում նավարկության ազատության վերականգնմանը, երբ անվտանգության պայմանները թույլ տան», - գրել է Ֆրանսիայի առաջնորդն X-ում։
Հետևեք մեզ՝ այստեղ



