Ձերբակալվել է դանшկի uպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած տղամարդը (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի14-ին՝ 14։40-ի սահմաններում, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում գործող բանկում քաղաքացին դանակով սպառնում է աշխատակիցներից մեկին։
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հայտնաբերել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 62-ամյա մի տղամարդու։
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը խոստովանել է, որ բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։
62-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին․ հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



