ՀՀ օդային տարածքը փա՞կ կլինի․ քաղաքացիները կկարողանա՞ն գնալ արտերկիր և վերադառնալ ՀՀ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել էին, որ հաշվի առնելով 2026թ. մայիսի 3- 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 3-5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։
Այս հայտարարությունից հետո քաղաքացիների մոտ անհանգստություն առաջացավ, թե սովորական թռիչքները ևս չեն իրականանա։
Հարցի շուրջ MediaHub-ը դիմեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղից մեզ հայտնեցին, որ ՀՀ օդային տարածքը, բնականաբար, փակ չի լինելու, ինչը նշանակում է, որ քաղաքացիները հանգիստ կարող են գնալ արտերկիր, ինչպես նաև վերադառնալ Հայաստանի Հանրապետություն։
«2026 թվականի մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը։ Մասնավորապես, ոչ առևտրային գործարարական թռիչքները, ուսումնական թռիչքները, անձնական թռիչքները, գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքներն, ինչպես նաև անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչք։ Արգելքը, բնականաբար, որևէ առնչություն չունի առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքների հետ»,- նշեցին Քաղավիացիայի կոմիտեից։
Հետևեք մեզ՝ այստեղ



