Պարոնյան թատրոնի հյուրախաղերը Սանկտ Պետերբուրգում
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեփ-լեցուն դահլիճում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում՝ ներկայացնելով «Վերջին կանգառ» ներկայացումը։
Ապրիլի 12-ին «Երկաթուղայինների» մշակույթի պալատում կայացած բեմադրությունը համախմբեց շուրջ 800 հայ հանդիսատեսի՝ դառնալով մշակութային նշանակալի իրադարձություն։ Ներկայացումը պատմում է ԱՄՆ-ում բնակվող հայկական ընտանիքի մասին, որը կանգնած է հայրենիք վերադառնալու կարևոր որոշման առջև։ Սյուժեի ընթացքում բացահայտվում են մարդկային հարաբերությունների բարդություններն ու կյանքի բեկումնային պահերը։
Բեմադրության հեղինակն ու բեմադրիչը Թամար Հովհաննիսյանն է։ Դերերում հանդես եկան Արթուր Կարապետյանը, Ռուզան Գասպարյանը, Ռոբերտ Ղամբարյանը, Անի Քոչարյանը, Արև Հակոբյանը, Աշոտ Հակոբյանը, Արմեն Կարապետյանը և Լաուրա Բաբայանը։ Ներկայացումը ջերմ ընդունելության արժանացավ։






Հետևեք մեզ՝ այստեղ



