Բացատրվել է՝ ինչպես կազդի Օրմուզի նեղուցի բացումը նավթի գների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի կողմից Օրմուզի նեղուցի բացումը կարող է հանգեցնել նավթի շուկայում լարվածության թուլացման և գների աստիճանական նվազման։ Այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է էներգետիկայի շուկայի վերլուծաբան Վլադիմիր Դեմիդովը՝ ներկայացնելով իր կանխատեսումը։
Նրա խոսքով՝ նեղուցի բացումը կնվազեցնի նավթի դեֆիցիտի ռիսկը, սակայն գները չեն վերադառնա նախկին՝ 50-60 դոլարի միջակայքին։ Փորձագետը կարծում է, որ նավթ սպառող երկրները կշարունակեն մեծ ծավալներով գնումներ կատարել՝ հնարավոր ռիսկերից պաշտպանվելու համար, ինչի արդյունքում գինը կարող է կայունանալ մոտ 80-95 դոլարի սահմաններում։
Հիշեցնենք, որ Իրանը ժամանակավորապես բացել է Օրմուզի նեղուցը՝ Լիբանանի և Իսրայելի միջև հաստատված հրադադարի պայմաններում։ Մինչ այդ տարածաշրջանում լարվածությունը բարձրացել էր՝ կապված Իսրայելի հարվածների և Իրանի հնարավոր պատասխան քայլերի հետ, ինչը ազդել էր նաև նավթի համաշխարհային շուկայի վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



