Հայաստանը ողջունում է Լիբանանում հայտարարված 10-օրյա հրադադարը. ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը ողջունում է Լիբանանում հայտարարված 10-օրյա հրադադարը։ Այս մասին ասվում է ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ։
Ապրիլի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելին արգելել է հարվածներ հասցնել Լիբանանին, և դա այլևս չի կրկնվի:
«Ողջունում ենք Լիբանանում 10-օրյա հրադադարը, որը, որպես կարևոր քայլ ապաէսկալացիայի ճանապարհին, ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Հուսով ենք, որ դա կնպաստի տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության հաստատմանը՝ հարգելով կողմերի տարածքային ամբողջականությունը», – ասված է նախարարության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ:
Իսրայելը և «Հզբոլլահ» շարժումը հաստատել են իրենց համաձայնությունը տասնօրյա հրադադարին, որն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ին` ժամը 00: 00-ին:
Հետևեք մեզ՝ այստեղ



