Վրաստանը հետաքրքրված է ԵՄ լիիրավ անդամ դառնալու հարցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մենք հետաքրքրված ենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հարցով, և միևնույն ժամանակ տեսնում ենք այն մարտահրավերները, որոնց բախվում է ԵՄ-ն ինքը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է BMG-ն:
Նա նշել է, որ Եվրամիությունն ունի ուժեղ ինքնություն, բարձր բարգավաճման ցուցանիշներ, ամուր ժողովրդավարություն և օրենքի գերակայություն, բայց այժմ բոլոր ճակատներում բախվում է մարտահրավերների։
«Մեր շուրջն աշխարհում այժմ ընթանում է երկու պատերազմ։ Համաշխարհային լանդշաֆտն այսօր բնութագրվում է աշխարհաքաղաքական լարվածությամբ։ Հակամարտություններն ազդում են ամեն ինչի՝ առևտրային ուղիների, էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսական կայունության վրա։ Իհարկե, նման իրավիճակում կարևոր է իմաստալից լուծում գտնելը։ Մենք հետաքրքրված ենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հարցով»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Հետևեք մեզ՝ այստեղ



