«Արթիկ» ՔԿՀ-ի արտաքին պատի մոտ հայտնաբերվել են կասկածելի իրեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են.
«Ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ տեղամասի պատի արտաքին կողմում անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով ներնետման փորձ է կատարվել:
Վերոնշյալի մասին անմիջապես ահազանգվել է ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Արթիկի բաժին: Ոստիկանության ծառայողների ժամանումից հետո, պահպանության ապահովման բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացվել է տարածքի զննում, որի արդյունքում արտաքին պատի դրսային հատվածում հայտնաբերվել են պլաստմասե կասկածելի երեք տարաներ, որոնցից յուրաքանչյուրին ամրացված են եղել մետաղական երկուական կախիչներ:
Տարաներում առկա են եղել 13 բջջային հեռախոս, 4 բջջային հեռախոսի լիցքավորման լար, 2 բաժանորդային քարտ, 1 անլար ականջակալ և 1 wi-fi սարք:
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»:
Հետևեք մեզ՝ այստեղ



