«Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը․ Mercedes-ի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Առինջ գյուղի խաչմերուկում՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են 48-ամյա Անդրանիկ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և ՌԴ քաղաքացի 27-ամյա Ստեփան Ա․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Անդրանիկ Հ․-ին օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գարուշ Բաղդասարյանը։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Հետևեք մեզ՝ այստեղ



