1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Արարատ բնակավայրի վարչական տարածքում՝ Զոդի կամրջի հարևանությամբ, բախվել են «Jeep» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Արարատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Jeep»-ը գլխիվայր շրջվել է։
Բժիշկները վիրավորներին, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հետևեք մեզ՝ այստեղ



