Վալոդյա Գրիգորյանի մայրը և մի շարք գյուղացիներ բողոքի ակցիա են իրականացնում սպանության մեջ մեղադրվողներից մեկի տան մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Թող մորն ասի, թե ով է իրեն հրահանգել։ Մայր ունի, թող դուրս գա, մեր հետ շփվի, ինքն է իր լեշի(որդու) հետ շփվում, թող ասի, որ իր տղան չէ, գոնե փրկի իր տղային՝ 1-2 տարի (ավել բանտում մնալուց-խմբ)»,-ասաց Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի մայրը, ով մի խումբ քաղաքացիների հետ բողոքի ակցիա էր իրականացնում մեղադրյալներից Գևորգ Հարությունյանի տան մոտ։
Նրանք պահանջում են, որ վերջինիս ընտանիքը հեռանա համայնքից։
Մայրը հայտարարեց, որ ամբողջ ձմեռ ոստիկանությանը կանգնեցրել են մեղադրյալների տան դիմաց՝ հարցնելով, թե այլ գործ չունե՞ն ոստիկանները։
«Ինչի՞ց են վախենում, որ տունը կվառե՞ն, նյութական վնաս կտա՞ն... Մեզ նյութական վնաս պետք չէ, մեզ հոգևոր և մարմնական է պետք, պետք է զգան այն ինչը, որ մենք ենք զգացել»,- ասացՎալոդյա Գրիգորյանի մայրը։
Քաղաքացիների ձեռքին «Տեղափոխե՛ք Գևորգ Հարությունյանի ընտանիքը Փարաքարից», «Կանխարգելե՛ք հնարավոր վտանգը» , «Վերականգնե՛ք Փարաքար համայնքի անդորրը» գրառումներով պաստառներ կային։
Հետևեք մեզ՝ այստեղ



