Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ

Տարիներ առաջ, երբ ԱրարատԲանկը միացավ հայրենիքի պաշտպանների՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթության ապահովման նախաձեռնությանը, դժվար էր կանխատեսել, որ «4090 Բարեգործական» հիմնադրամի հետ ձևավորվող համագործակցությունը կվերածվի ռազմավարական գործընկերության` ուղղված 4-օրյա և 44-օրյա պատերազմների մասնակից զինծառայողների կրթության շարունակական ապահովմանը։

Այսօր հիմնադրամի շահառուները ոչ միայն վերագտել են կյանքի իրենց ուղին, այլև ակտիվորեն ներգրավված են հասարակական և մասնագիտական տարբեր ոլորտներում՝ իրենց գիտելիքն ու կարողությունները ծառայեցնելով մեր երկրի զարգացմանը։

Համագործակցության մեկնարկից ի վեր ԱրարատԲանկի կողմից իրականացված ֆինանսական աջակցությունը կազմել է շուրջ 40 մլն  ՀՀ դրամ։

Սակայն թվերի ետևում իրական պատմություններ են՝ վերականգնված ճակատագրեր, ոտքի կանգնեցնող բարեգործական նախաձեռնություններ ու ծրագրեր, որոնց շարքում են «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, «Սիմֆոնիկ Մանսուրյան», «Aznavour 100», «Պատմություն և ջազ» բարեգործական համերգները, բարեգործական վերելքներ դեպի Արագած և Աղավնո լեռ, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարերը, «Կանայք հանուն կրթության» բարեգործական նախաճաշերը։  

Գործունեության 5 տարվա ընթացքում հիմնադրամն ունեցել է 172 շահառու եւ ավելի քան 100 նախագիծ։ 

ԱրարատԲանկի ու «4090 Բարեգործական» հիմնադրամի համագործակցությունը վստահաբար ծառայել է նպատակին և իրականացրել հիմնադրամի առաքելությունը, այն է՝ կրթության միջոցով փոխել պատերազմի մասնակից տղաների կյանքի որակը։

Ամփոփիչ միջոցառման արդյունքում հավաքագրված 12,500,000 ՀՀ դրամը ուղղվել է 2025-2026թթ․ ուստարվա երկրորդ կիսամյակի կրթավճարների տրամադրմանը։

«ԱրարատԲանկի հետ մեր բազմամյա համագործակցությունը վերածվել է իրական ռազմավարական գործընկերության՝ հիմնված վստահության, թափանցիկության, հետևողականության և ընդհանուր արժեքների վրա։ ԱրարատԲանկի շարունակական ներգրավվածությունը մեզ հնարավորություն է տվել կյանքի կոչել ոչ միայն կրթական, այլև հանրային ներգործություն ունեցող բազմաթիվ նախաձեռնություններ։  Մենք խորապես գնահատում ենք այդ վստահությունն ու միասնական տեսլականը, որը տարիների ընթացքում դարձել է կայուն փոփոխության հիմք», - նշել է «4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։

«Անմնացորդ նվիրում գաղափարին՝ այսպես կբնութագրեմ ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի միջև այս 5 տարվա ռազմավարական համագործակցությունը։ Ամփոփիչ համերգն ինքնին դարձավ ամենախոսուն ապացույցը. բեմում կանգնած տղաները ցույց տվեցին, որ իրենցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է անկրկնելի լույս ու ներուժ, որն արժե տեսնել, գնահատել և սատարել։ Հինգ տարիների ընթացքում իրականացված ծրագրերը, թերևս, ամենից առաջ ծառայեցին մեկ նպատակի՝ կրթության միջոցով օգնել շահառուներին հավատալ և վերագտնել առաջ շարժվելու ուժը», - նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

 

Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը 66-ամյա կինը զուգարանում սպանել է 62-ամյա ամուսնունՍպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Ռեկորդային տեղումներ Հայաստանում. Սևանա լճի մակարդակը այսօր ամենաբարձրն է վերջին 10 տարվա համեմատ Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Մայրը վաճառել է իր աղջկան՝ կապիկ գնելու համարՀակագազ է պետք, կոյուղաջրերի միջով ենք մտնում տուն. ահազանգ Գյումրիի Վարդբաղ թաղամասիցՀայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք «Սպանդարյան» գերեզմանատանը քաղաքացին ընկել է 5 մետր խորությամբ փոսը Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանԼույս չի լինի. հասցեներ Տեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Ջուր չի լինի մինչեւ կեսգիշեր․ հասցեներ ԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Թրամփ Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համարՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ Սենատն ընդունել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձև Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին