Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա Տոնոյան
ԲԼՈԳԳագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների։
Առանց ձևականությունների, առանց կեղծիքի, առանց իրար դուր գալու փորձերի։ Ու ամեն գյուղում հասկանում ես, թե ինչքան հարցեր կան կուտակված մեր հայրենակիցների, մեր ժողովրդի մոտ, մեր քույրերի ու եղբայրների մտքերում ինչքան հարցեր ու խնդիրներ կան, ինչքան չասված ապրումներ։
Մթնոլորոտը, որում անցնում են այդ հանդիպումները աննակարագրելի է։ Իմ աշխատանքային կյանքում բազմաթիվ ընտրարշավներ եմ տեսել, բայց սա ուրիշ է։ Նման անկեղծություն, նման մտահոգությունների ծավալ, նման լարվածություն ու անկաշկանդություն երբեք չեմ տեսել։
Այս օրերի ընթացքում ես հասկացա, որ սա այլևս դասական քարոզարշավ չէ և պետք է չի որ այդպիսին լինի։ Սա իրար աչքերի մեջ ուղիղ նայելու ունակ մարդկանց հադիպում է, որ մի քանի րոպեում վերածվում է ժողովրդական ասուլիսի։
Մենք խնդիր էինք դրել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը դարձնել ժողովրդական ծրագիր, որը մարդկանց մասին է, և որը գրում են իրական մարդիկ։ Եվ հիմա ամեն գյուղում, ամեն բնակավայրում տեղի է ունենում ժողովրդական ծրագրի ժողովրդական քննարկում։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



