Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ապրիլի 11-14-ը Սանկտ Պետերբուրգում անց կացվեց մանկական թատերախմբերի միջազգային «Բրյանցևյան փառատոնը»։ Փառատոնի կազմակերպիչն է Պետերբուրգի «Ա․ Բրյանցևի անվան պատանի հանդիսատեսի թատրոնը»։ Երկարամյա պատմություն ունեցող ամենամյա փառատոնը հյուրընկալում է թատերախմբեր տարբեր երկրներից՝ մասնակիցների տարիքային սահմանափակումն առանձնացնելով 18 տարին։ Փառատոնը մրցութային է՝ միջազգային ժյուրիով, յուրաքանչյուր օր տեղի են ունենում ներկայացումների քննարկումներ՝ հայտնի թատերագետների մասնակցությամբ։

1k8a8907.jpg

Ապրիլի 13-ին փառատոնի շրջանակներում Մայր թատրոնի ստուդիան ներկայացրեց «Թմկաբերդի առումը» բեմադրությունը։ Ներկայացման ռեժիսորը Արմեն Քուշկյանն է, բեմական խոսքի դասախոսը՝ Ռուզաննա Հախնազարյանը, պարերի բեմադիչը՝ Արմինե Ավետիսյանը, զգեստների նկարիչ՝ Իզաբելլա Սոֆրոնովան, երաժշտական ձևավորման հեղինակը՝ Ջուլիետա Հովսեփյանը, գլխավոր համակարգող՝ Կարեն Սիմոնյանը։ Ստուդիայի այս բեմադրությանը թատրոնը մոտեցել է ամենայն պատասխանատվությամբ։ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքերով․ «Թատերական ստուդիան մեզ համար հիմնաքարային նշանակություն ունի։ Ստուդիա թատրոնում սկսել է գործել տակավին Վարդան Աճեմյանի նախաձեռնությամբ՝ 1966 թվից ի սկզբանե նպատակ ունենալով այդպիսով թե՛ թատերական կրթություն տալ սաներին, թե՛ հետագայում թատրոնի դերասանական կազմը համալրել երիտասարդ ուժերով։ Վերսկսելով ստուդիայի գործունեությունը՝ մենք սահմանում ենք բարձր պրոֆեսիոնալ նշաձող, ինչի մասին է փաստում նաև միջազգային փառատոնի մասնակցությունն ու հաղթանակով վերադարձը»։

1k8a0001.jpg

Ստուդիայի ղեկավար և ներկայացման բեմադրիչ Արմեն Քուշկյանը Պետերբուրգից վերադարձել է ստեղծագործական նոր գաղափարներով և առաջարկներով։ «Մեծ պատիվ էր մասնակցել նման բարձր մակարդակով կազմակերպված փառատոնի և շատ ոգևորիչ 13 թատերախմբերից լավագույնը ճանաչվել՝ այն դեպքում, երբ մրցակցությունն իրապես բարձր է։ Ներկայացումների քննարկման ընթացքում, երբ որպես կանոն հնչում էին նաև քննադատական տողեր, փառատոնի հրավիրյալ անվանի թատերագետ Մարինա Տոկարևան մեր ներկայացման մասին միմիայն բարձր գնահատանքի խոսքեր հնչեցրեց», - պատմեց Արմեն Քուշկյանը։

1k8a8520-1.jpg

Հաղթահարելով լեզվական խոչընդոտը՝ «Թմկաբերդի առումը» ներկայացումը տպավորել է ոչ միայն ժյուրիի անդամներին, այլ նաև հրավիրյալ մասնագետներին, ինչի վկայությունն են Բելոռուսիայի պետական ակադեմիական պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Վերա Պոլյակովա-Մակեյի խոսքերը․ «Ինձ անասելի զարմացրեցին հայերը, նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչպես է ժյուրին գնահատելու նրանց, քանի որ նրանք պրոֆեսիոնալ էին, նրանց պետք է գնահատել պրոֆեսիոնալ մակարդակով»։

Հավելենք, որ «Թմկաբերդի առումը» ներկայացումը շուտով ներառվելու է թատրոնի խաղացանկում։

1k8a9527.jpg

1k8a0065.jpg

1k8a9933.jpg

Հետևեք մեզ՝ այստեղ

ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին