Սա կլինի իմ կարիերայի վերջին քայլը․ Ֆլիկը՝ ակումբում իր ապագայի մասին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբում իր ապագայի մասին։
«Սա կլինի իմ կարիերայի վերջին քայլը։ Այո, կցանկանայի երկարաձգել պայմանագրիս ժամկետը, բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ։ Բոլորը գիտեն, որ ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում, սակայն պետք է այդ հարցը քննարկեմ ընտանիքիս հետ։ Խոսելու ժամանակը դեռ կգա, այս պահն այնքան էլ հարմար չէ»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը մտադիր է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը մարզչի հետ։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը և ներառում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու կետ՝ որոշակի մարզական նպատակների հասնելու դեպքում։ Հանս-Դիտեր Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորել է 2024 թվականի մայիսի 29-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



