Յոթ ակումբ ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանում
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն հայտնի են դարձել 2026/2027 թվականների մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին յոթ մասնակիցները։ Եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի ուղեգրեր են ապահովել կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Արսենալը», հոլանդական ՊՍՎ-ն, Մադրիդի «Ռեալը», Միլանի «Ինտերը» և «Մանչեսթեր Սիթին»։
«Մանչեսթեր Սիթին» հեղինակավոր մրցաշարի իր ուղեգիրն ամրագրեց այն բանից հետո, երբ օրեր առաջ Լոնդոնի «Չելսին» նվազագույն՝ 0-1 հաշվով զիջեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այս արդյունքից հետո «քաղաքաբնակները» վերջնականապես ամրապնդվեցին Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն հնգյակում և այլևս չեն կարող դուրս մնալ այդ գոտուց։
Հավելենք, որ ապրիլի վերջին և մայիսի սկզբին կկայանան Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի կիսաեզրափակիչ հանդիպումները։ Եզրափակիչի ուղեգրի համար գործող գավաթակիր ՊՍԺ-ն ուժերը կչափի Մյոնխենի «Բավարիայի», իսկ Մադրիդի «Ատլետիկոն»՝ Լոնդոնի «Արսենալի» հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



