«Ռեալը» շարունակում է հետապնդել առաջատարին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի Լա Լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության է հասել «Ալավեսի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացել է Կիլիան Մբապեն։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 50-րդ րոպեին, Վինիսիուս Ժունիորը հեռահար հարվածով կրկնապատկել է առավելությունը։ Հանդիպման վերջնամասում՝ 90+3-րդ րոպեին, Տոնի Մարտինեսը կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը։
Այս հաղթանակից հետո Ալվարո Արբելոայի թիմը միավորների քանակը հասցրել է 73-ի և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Մադրիդցիները 6 միավորով ետ են մնում առաջատար «Բարսելոնայից», որն իր ակտիվում ունի 79 միավոր, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
2
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն
3
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
4
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը
5
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը



