Հրազդան գետում դի կա․ գետը վարարել է, և չի բացառվում, որ քշել, տարել է այն․ որոնողական աշխատանքներ են ընթանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետում դի կա, այս պահին փրկարարները և ոստիկանները կատարում են որոնողական աշխատանքներ։ Գետը վարարել է, և չի բացառվում, որ քշել, տարել է դին, հայտնում է Shamshyan.com-ը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ համայնքային ոստիկաններն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ճշտել են այն քաղաքացու ինքնությունը, ով գետում նկատել է դին։ Նա անգամ նկարել է մարմինը, որը ակնհայտ երևում է, սակայն մինչ կժամանեին փրկարարներն ու ոստիկանները, գետի հունը բարձրացել է, և այս պահին մարմինը չի երևում։ Հավանաբար կամ մնացել է ջրի տակ, կամ գետը քշել տարել է։
Այս պահին ոստիկանության Մաշտոցի, Մալաթիայի, Կենտրոնականի բաժնի պետերը հանձնարարել են իրենց ղեկավարած բաժինների համայնքային ոստիկաններին պարզելու համար իրենց տարածքներում անհայտ որոնվող քաղաքացիների ինքնությունը։
Չի բացառվում, որ մարմինը, որը նկատվել է Հրազդան գետում, անհայտ որոնվող լինի։
Հետևեք մեզ՝ այստեղ



