Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:
Երեկ աշխատանքային օրվա ավարտին «Փաստը» դիմեց ԿԸՀ՝ խնդրելով տեղեկացնել, թե տվյալ պահի դրությամբ (ժամը 18:00) քանի կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք է արդեն փաստաթղթերը ներկայացրել: Պարզվեց, որ դեռևս ընդամենը 6 քաղաքական ուժ է փաստաթղթերը հանձնել, այն է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը (կազմում` «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, «Նոր դարաշրջան» կուսակցություն և «Միավորված հայեր» կուսակցություն), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը:
Փաստորեն, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ էլ կուսակցությունների և դաշինքների զգալի մասն իր փաստաթղթերը կներկայացնի վերջին օրը, այսինքն՝ այսօր:
Հավելենք, որ նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն: Նշենք նաև, որ ընտրողների սկանավորված ցուցակները պաշտոնապես հրապարակելու, ներբեռնելու և, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մայիսի 9-ին մինչև ժամը 12:00-ն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



