Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախագահի ինստիտուտի վերաիմաստավորում. ինչո՞ւ է առաջարկվում Միքայել Սրբազանի թեկնածությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական դաշտում նոր քննարկում է հասունանում, որի առանցքում ոչ միայն կոնկրետ թեկնածուի հարցն է, այլ պետական կառավարման ողջ մոդելի վերաիմաստավորումը։ Նախաձեռնության հեղինակը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ Էդմոն Մարուքյանի առաջնորդությամբ, որը հանրապետության նախագահի պաշտոնում առաջարկում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը։

Հայաստանի հասարակությունն ու քաղաքական համակարգը, ըստ նախաձեռնության հեղինակների, հայտնվել են խորքային ճգնաժամի մեջ։ Ավանդույթի ուժով ձևավորված ճշմարտությունները խեղաթյուրվել են, ինստիտուտները՝ թուլացել, հեղինակությունները՝ արժեզրկվել, իսկ հանրությունը կանգնած է արժեքային որոնումների առաջ։ Այս պայմաններում խոսքը, նրանց համոզմամբ, պետք է լինի ոչ թե կոսմետիկ փոփոխությունների, այլ համակարգային վերափոխման մասին։

Վերջին տասնամյակների փորձը ցույց է տվել, որ Հայաստանում իշխանության կենտրոնացումը պարբերաբար փոխել է իր կրողներին՝ ռազմաքաղաքական էլիտայից մինչև զանգվածային առաջնորդներ, և այսօր արդեն նկատելի է խոշոր կապիտալի ազդեցության աճը։ Սակայն այս բոլոր փուլերում անփոփոխ է մնացել առանցքային խնդիրը՝ հակակշիռների և փոխզսպման մեխանիզմների բացակայությունը, ինչը թույլ չի տվել ձևավորել կայուն և հավասարակշռված կառավարման համակարգ։

Այս ֆոնին առաջարկվում է ուժեղ նախագահի ինստիտուտի ձևավորում, որը կկարողանա իրական հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը։ Նախագահը, ըստ այդ պատկերացման, պետք է ունենա ոչ միայն սահմանադրական լիազորություններ, այլ նաև հանրային վստահություն և հեղինակություն, ինչը հնարավորություն կտա զսպել իշխանության կենտրոնացումը և ապահովել համակարգի բնական հավասարակշռությունը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածության առաջադրումը դիտարկվում է հենց այս տրամաբանության մեջ։ Նախաձեռնության հեղինակների համոզմամբ, ներկայիս բևեռացված քաղաքական դաշտում գրեթե բացակայում են այնպիսի գործիչները, որոնք կարող են համախմբել հասարակությանը։ Քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը և մշակութային շրջանակները բաժանված են, և այդ պայմաններում անհրաժեշտ է համազգային նշանակության կերպար, որը կկարողանա դուրս գալ նեղ քաղաքական շահերի շրջանակից։

Միևնույն ժամանակ, նախաձեռնությունը քննադատության է արժանացել այն շրջանակների կողմից, որոնք հարցադրում են անում աշխարհիկության և ազատական գաղափարների համադրելիության վերաբերյալ։ Սակայն առաջարկի հեղինակները պնդում են, որ նման հակադրությունը մակերեսային է։ Նրանց կարծիքով, ազատական արժեքները՝ ազատ շուկան, մասնավոր սեփականության պաշտպանությունը և անհատի ստեղծագործ ազատությունը, կարող են համադրվել ազգային և պահպանողական արժեքների հետ՝ ձևավորելով հավասարակշռված գաղափարական հենք։

Նշվում է նաև, որ արտաքին աջակցությամբ իրականացված բարեփոխումները հիմնականում սահմանափակվել են համակարգի ստորին և միջին օղակներով՝ չհասնելով վերին մակարդակին։ Քաղաքական ղեկավարությունը, որպես կանոն, դուրս է մնացել ինքնափոփոխման գործընթացից՝ պահպանելով լիազորությունների առավելագույն ծավալը։ Արդյունքում ձևավորվել է մի համակարգ, որտեղ արագ որոշումներ կայացնելու կարողությունը գերակայում է հաշվետվողականության նկատմամբ։

Առաջարկվող մոդելը միտված է հենց այս տրամաբանությունը կոտրելուն՝ փոփոխությունը սկսելով վերևից։ Ուժեղ նախագահի ինստիտուտի ձևավորումը, ըստ նախաձեռնության հեղինակների, կարող է դառնալ այն մեխանիզմը, որը կվերականգնի իշխանությունների տարանջատումը և կստեղծի իրական փոխզսպման համակարգ։

Այսպիսով, քննարկման առարկան միայն կոնկրետ թեկնածությունը չէ, այլ Հայաստանի պետական կառավարման ապագա կառուցվածքը։ Քաղաքական ուժերին ուղղված այս նախաձեռնությունը նաև հստակ մարտահրավեր է՝ ձևակերպելու իրենց դիրքորոշումը և պատասխանելու հարցին, թե ինչպիսի պետություն է անհրաժեշտ Հայաստանին առաջիկա փուլում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Մենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ ՇարմազանովՀռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումԳեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Իրանը ստեղծել է տնտեսական պատերազմի շտաբ՝ ռազմական գործողությունների հետևանքների դեմ պայքարելու համար Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՄԱՆ Սիրիայում դրուզների շրջանում հակամարտության նոր փուլ․ ԱՄՆ-ն կողմերին զսպվածության կոչ է արել Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին. Հեգսեթ Այն փաստը, որ Պուտինը հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնացների հետ, վկայում է վստահության մթնոլորտի մասին. Պեսկով Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն ՄնացականյանՀրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարանում. բնակիչները տարհանվել են «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահՖորտ-Լոդերդեյլում «Ինտեր Մայամի»-ի ու «Ատլանտա Յունայթեդ»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտում մեկնարկել են երկրամասային խորհրդարանի ընտրությունները․ ծայրահեղ աջ AfD-ն պատմության մեջ առաջին անգամ կարող է հաղթել Եգիպտոսում հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահվան