Երաշխիք չկա, որ իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ hակառակորդները դա օգտագործելով նոր պահանջներ չեն դնի. Նարեկ Կարապետյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՄեզ հիմա ասում են՝ փակեք Ցեղասպանության էջը, ապրեք այսօրով: Մեր պատմությունը թողնել, մոռանալն ի՞նչ հետևանք կարող է ունենալ: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին հարց է ուղղել լրագրողը՝ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր բարձրանալիս:
«Առաջինը՝ ոչ մի երաշխիք չկա, որ վաղը, մյուս օրն իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ հակառակորդ երկրները դա չեն օգտագործի և իրենք նոր պահանջներ չեն դնի: Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նոր տերմիններ է հնարում՝ ադրբեջանցիների ցեղասպանություն և այլն: Հասկանում ենք, որ նրանք օգտագործելու են այդ խաղաթուղթը՝ 300,000 ադրբեջանցի Հայաստան բերելու խաղաթուղթը:
Ցեղասպանության ժամանակ, ինչպես մեր նախնիները պատմել են, շատ մեծ վնաս են տվել հայերին հարևանությամբ բնակվող այն տարրերը, որոնք թշնամական էին տրամադրված հայերի հանդեպ, ոչ միայն պետությունը, այլ ինչ-որ տարրեր և 300,000 ադրբեջանիցների Հայաստան գալը մեծ վտանգ է մեր երկրի ներքին խաղաղության և մեր երեխաների ապագա անվտանգության համար»,-նշել է նա:



