Գերագույն ռադան չկարողացավ պաշտոնաթող անել Յացենյուկի կառավարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Գերագույն ռադան չկարողացավ պաշտոնաթող անել Արսենի Յացենյուկի կառավարությանը: Հանրապետության նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու բանաձեւն ստացավ միայն 194 պատգամավորների պաշտպանությունը՝ պակաս հավաքելով շուրջ 30 քվե:
Նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու բանաձեւը ներկայացրել Էր «Պյոտր Պորոշենկոյնի դաշինք» նախագահական խմբակցության առաջնորդ Յուրի Լուցենկոն: Մինչ այդ Ուկրաինայի խորհրդարանը կառավարության աշխատանքը գնահատել Էր անբավարար՝ նախարարների կաբինետի աշխատանքի մասին հաշվետվությունից հետո, որը ներկայացրել Էր Յացենյուկը:
Նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու հարցին Գերագույն ռադան կարող Է վերադառանալ հաջորդ նստաշրջանում, որը կսկսվի սեպտեմբերի 6-ին:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պահանջել Էր լիովին «վերակազմել» նախարարների կաբինետը:
Փետրվարի 16-ին Կիեւում մի քանի հարյուր մարդ Էր հավաքվել Գերագույն ռադայի շենքի մոտ՝ պահանջելով պաշտոնաթող անել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին: Համանման ակցիաներ են տեղի ունեցել նաեւ երկրի այլ քաղաքներում:



