Արա Աղանյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը հերթական մեդալն է նվաճում Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը պայքարի մեջ մտան 94 կգ քաշային ծանրորդները:
Հայաստանի հավաքականի անդամ Արա Աղանյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում: Նա բարձրացրեց 167 կգ, 172 կգ ու 175 կգ: Այս վարժությունում Աղանյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Հրում վարժությունում Աղանյանը գլխավերևում պահեց 200 կգ ու 206 կգ: Այս ձևում նա երրորդն է:
Երկամարտի 381 կգ արդյունքով` Արա Աղանյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



