Կուբան եւ ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել ավիահաղորդակցության վերականգնման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուբան եւ ԱՄՆ-ը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջեւ առեւտրային չվերթների վերականգնման մասին. ավիահաղորդակցությունը կվերսկսվի վերջին ավելի քան հիսուն տարվա ընթացքում առաջին անգամ:
Համաձայնագրով նախատեսվում է ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ օրական իրականացնել ավելի քան 100 չվերթ: Երթուղիները կգործարկվեն մի քանի ամսվա ընթացքում: BBC-ն նշում է, որ ներկայում գլխավոր հարցն այն է, թե Կուբայի ենթակառուցվածքը կկարողանա գլուխ հանել նոր զբոսաշրջիկների հոսքից:
Մեկ տարի առաջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել էր Կոնգրեսին՝ առաջարկելով չեղարկել Կուբայի դեմ սահմանված էմբարգոն եւ վերականգնել նրա հետ հարաբերությունները:
Հուլիսի 1-ին ԱՄՆ-ը եւ Կուբան պայմանավորվել են վերաբացել իրենց դեսպանությունները Հավանայում եւ Վաշինգտոնում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



