Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այսօր Հայաստանում հստակ քայլերով ձևավորվում է պետության nչնչացմանը ծառայող հասարակական մոդել․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է: Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Վեհափառի՝ իր խորությամբ ու վեհությամբ առանձնացող երեկվա ուղերձում կար նման ձևակերպում. «Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը...»   Հայկական հարյուրամյա քաղաքական մտքի և 1991-ից սկսած՝  պետական մտքի ամենակարևոր հարցն է. ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս հնարավոր եղավ և ի՞նչ հետևություն անել, որ չլինի այլևս երբեք։ 

Մենք ո´չ ազնվություն ունենք, ո´չ էլ հասունություն՝ այս ամենակարևոր հարցերին պատասխանելու։   Ցեղասպանություն տեսած ժողովուրդն ինչպե՞ս կարող էր Արցախի կորուստը թույլ տալ։ Կարսի կորուստ թույլ տված ժողովուրդը ո՞նց կարող էր հետևություն արած չլինել և ընդամենը 100տարի անց թույլ տալ Արցախի կորուստ։   Մենք հարաճուն կորցնում ենք մեր տարածքները և հայկական բնակչությունը մեր տարածքներում։ Սա է պատմական դինամիկան։ Նման ընթացքի դեպքում ի՞նչ կլինի 50 տարվա ընթացքում, կարելի է կռահել։   Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգային խնդիր է։ Մենք ունեինք իսկապես հաղթելու մեկ ճանապարհ՝ ստեղծել ժամանակակից, կենսունակ պետություն։ Ի՞նչ արեցինք մենք։ Մեզ մի պահ թվաց, թե միայն բանակի կամ սպառազինության շնորհիվ կլուծենք հարցերը։ Դա անլուրջ էր, գուցե՝ նորաստեղծ երկրի չհասունացած մտածողություն։ 

Դարերով պետություն չունեցող ժողովուրդը մի հրաշքով 20-րդ դարում անկախ պետություն է ստանում է, հաղթում է պատերազմում, իսկ հետո ազգային իդեա սարքում գրի քարտն ու ՌԴ քաղաքացիությունը։ Ի՞նչ դեֆեկտ է սա մեր մտածողության մեջ։ Ինչո՞ւ է մեր վերնախավերի, կրթված հանրության մոտ այդքան բացակայում պետական մտածողությունը։ Ո՞նց է պատահում, որ տարբեր կալիբրի պաշտոնյաներ, գործից դուրս գալուց հետո, հանգիստ արտագաղթում են։ Էդ խոպանչու հոգեբանությամբ ո՞նց պիտի կառավարվի երկիրը։ 

Ցեղասպանության 111-րդ ամյակին մենք շարունակում ենք իներցիայով կրկնել՝ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Նախ՝ քաղաքակիրթ աշխարհի մեծ մասն արդեն ճանաչել է, հետո՝ էդ նույնը ճանաչած աշխարհի առաջ տեղի ունեցավ Արցախի հայաթափումը և այսօր տեղի է ունենում Արցախի հայկականության ֆիզիկական ոչնչացումը։ Եվ ի՞նչ։ Եթե աշխարհի տարբեր պետություններից ու կազմակերպություններից օրը տասըցավակցական հեռագիր գա, մենք դրանից լա՞վ ենք զգալու։ Դա, ի վերջո, նույն աշխարհն է, որ հանգիստ հետևեց թե´ Արցախի հայաթափմանը, թե´ Գազայում խաղաղ բնակչության ոչնչացմանը։ 

Ե՞րբ և ինչպե՞ս պետք է հասկանանք, որ պետությունն է անվտանգության ամենաիրական համակարգը։ Բայց՝ առողջ, ժամանակակից պետությունը։   Ե՞րբ և ինչպե՞ս պետք է հասկանանք մեր առանցքային ռիսկերը և դրանք չեզոքացնելու եզակի ճիշտ քայլերը։ 

Հայ հասարակության մի զգալի մաս հանուն Նիկոլի (հանուն պաշտոնի, նյութական շահի) կարող է ուրանալ ամեն ինչ, անել ամեն այլանդակություն, նվաստանալ, ինքնաոչնչացվել։   Մի օր պիտի հասկանանք՝ որտե՞ղ, ինչպե՞ս ձևավորվեց այդ շերտը՝ պատվերով Արցախն ատող, պատվերով Արարատ լեռ ուրացող, պատվերով սեփական հիշողությունը ջնջող, պատվերով արքեպիսկոպոս կալանավորող, պատվերով Վեհափառին վիրավորող։ 

Հասկանալի է, որ սա հայ ժողովրդի էնդեմիկ առանձնահատկությունը չէ։ Նույնը կարող է կատարվել բոլոր բարձիթողի հասարակություններում, որտեղ պետությունը չի ձևակերպել իր նպատակներն ու չի աշխատել այդ նպատակներին համապատասխան հասարակության ձևավորման ուղղությամբ։ Այդ ժամանակ կհայտնվեն ավելի լուրջ պետություններ, որոնք ձևակերպել են սեփական շահը, ու «կշտկեն» հարևան երկրի հասարակության այդ բացը։ 

Պետության նպատակներին համարժեք ու դրանց կայացմանը նպաստող հասարակության ձևավորումը պետության կարևորագույն խնդիրն է։ Այսօր Հայաստանում կատարվում է ուղիղ հակառակը. հստակ քայլերով ձևավորվում է պետության ոչնչացմանը ծառայող հասարակական մոդել։ 

Մենք պիտի անպայման ունենանք այդ քննարկումը՝ մեր անցած երեսնամյա ճանապարհի մասին։ Ու այդ հարցի խիզախ քննարկման և խիզախ, ազնիվ պատասխանի դեպքում գուցե գանք Վեհափառի բարձրացրած հարցի պատասխանը. ո՞նց կարող էր նման բան տեղի ունենալ։ Եվ ի՞նչ անել, որ նոր ողբերգության ընթացքը կասեցվի»,-գրել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է