Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել նախագահական ընտրարշավի ֆինանսավորման հետ կապված մեքենայությունների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանքներ են առաջադրվել «Բիգմալիոն» գործի շրջանակներում: Այս մասին, հաղորդել Է BFM-TV հեռուստաալիքը:
Փետրվարի 16-ին Սարկոզին հարցաքննության Է ներկայացել Փարիզի դատարանին կից ֆինանսական հանցագործությունների հետաքննության բաժին: Հարցաքննությունը տեւել Է շուրջ 12 ժամ:
Նախկին նախագահին կասկածում են 2012 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում ֆինանսական մեքենայությունների մեջ: Ֆրանսիական մամուլը գործը կոչել Է «Բիգմալիոն»՝ այն PR-գործակալության անունով, որի օգնությամբ կատարվել Է պետության նախկին ղեկավարի ընտրական մարաթոնի միջոցների մի մասի ֆինանսավորումը:
Մի շարք գնահատումներով՝ «Բիգմալիոնի» օգնությամբ անցկացված ապօրինի միջոցների չափը հասնում Է շուրջ 10 – 11 միլիոն եվրոյի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



