Վրաստանի ԱԳ նախարարը չի բացառում ՌԴ-ի իր պաշտոնակցի հետ հանդիպելու հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն չի բացառում ՌԴ-ի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու հնարավորությունը: Փետրվարի 16-ի երեկոյան ելույթ ունենալով «Մաեստրո» թբիլիսյան հեռուստաընկերության եթերում, Ջանելիձեն նշել է, որ ՌԴ-ի Ա ԳՆ-ի ղեկավարի հետ հանդիպման համար անհրաժեշտ են «համապատասխան հանգամանքներ եւ նախապատրաստություն»:
«Որպեսզի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումը կայանա, անհրաժեշտ են համապատասխան հանգամանքներ ու նախապատրաստություն: Մենք, իհարկե, չենք բացառում այդ հնարավորությունը»,- հայտարարել է նախարարը: Նրա խոսքով՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման գլխավոր թեման, եթե հանդիպումն անցկացվի, կլինի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցը:
Հունվարի 26-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում Լավրովը հայտարարել է, որ պատրաստ է շփումներ ունենալ Վրաստանի ԱԳ նախարարի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



