Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով շուտով լքելու է իր պաշտոնը, հայտարարել է, որ որոշում է կայացրել հրաժարվել խորհրդարանի պատգամավորի մանդատից, սակայն մտադիր է մնալ «ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության առաջնորդի դիրքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մանդատը, որը ես ստացել եմ որպես «ՖԻԴԵՍ»-ի և Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության կազմած կոալիցիայի ցուցակի առաջին համար, փաստացի հանդիսանում է «ՖԻԴԵՍ»-ի խորհրդարանական մանդատը, ուստի ես որոշել եմ հրաժարվել դրանից։ Այս պահին ես պետք եմ ոչ թե խորհրդարանում, այլ ազգային կուսակցական շարժման վերակազմակերպման համար»,- հայտարարել է Օրբանը տեսաուղերձում, որը հեռարձակվել է հունգարական հեռուստաալիքներով։
Նա նշել է, որ «ՖԻԴԵՍ»-ի վարչությունը առաջարկել է իրեն շարունակել աշխատանքը որպես կուսակցության նախագահ, և հունիսին մտադիր է անցկացնել համազգային համագումար։
«Եթե համագումարն ինձ վստահություն հայտնի, ես պատրաստ կլինեմ կատարել այդ առաջադրանքը»,- ընդգծել է Օրբանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին իշխող «ՖԻԴԵՍ» և ՔԴԺԿ կոալիցիան խորհրդարանական ընտրություններում պարտություն կրեց «Տիսա» կուսակցությունից և անցնում է ընդդիմության շարքերը։
Հետևեք մեզ՝ այստեղ



