Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռեգեներատիվ բժշկության անսպասելի գտածոն. ոսկորները վերականգնում են ոչխարի բրդի օգնությամբ

ՖՈՏՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին            

Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողներն ապացուցել են, որ սովորական ոչխարի բուրդը կարող է հիմք դառնալ վնասված ոսկորների վերականգնման համար օգտագործվող նոր սերնդի նյութերի համար, գրում է Medical Xpress-ը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ բրդից ստացված կերատինն ընդունակ է արդյունավետորեն խթանել ոսկրային նոր հյուսվածքի աճը և մի շարք պարամետրերով նույնիսկ դրա կառուցվածքն ավելի լավ մոտեցնել բնական առողջ ոսկորին, քան ներկայիս «ոսկե ստանդարտը»՝ կոլագենը։

Աշխատանքը նվիրված է ռեգեներատիվ բժշկության և ատամնաբուժության համար բիոնյութերի ստեղծմանը։ Տասնամյակներ շարունակ կոլագենը համարվել է հատուկ թաղանթների և կմախքների (կարկասների) հիմնական նյութը, որոնք օգնում են օրգանիզմին վերականգնել ոսկորը վնասվածքներից, վիրահատություններից կամ հյուսվածքների կորստից հետո։ Սակայն կոլագենն ունի թերություններ. այն համեմատաբար արագ է քայքայվում, միշտ չէ, որ բավականաչափ ամուր է և պահանջում է բարդ ու թանկարժեք արտադրություն։

Դոկտոր Շերիֆ Էլշարկավիի գլխավորած հետազոտական խումբը մշակել է այլընտրանքային նյութ՝ կերատինի հիմքով, որը բրդի, մազերի և եղունգների մեջ պարունակվող կառուցվածքային սպիտակուց է։ Գիտնականներն անջատել են կերատինը ոչխարի բրդից և քիմիապես մշակել այն՝ ամուր բիոհամատեղելի թաղանթներ ստեղծելու համար։

Սկզբում նյութը փորձարկել են լաբորատորիայում՝ մարդու ոսկրային բջիջների վրա։ Բջիջները հաջողությամբ աճել են կերատինային հիմքի վրա և ցուցադրել առողջ ոսկրային հյուսվածքի ձևավորման նշաններ։

Այնուհետև թաղանթները պատվաստել են գանգի արհեստականորեն ստեղծված արատներ ունեցող առնետների մոտ, որոնք ընդունակ չեն ինքնուրույն լավանալու։ Մի քանի շաբաթվա ընթացքում հետազոտողները հետևել են, թե ինչպես է նյութը նպաստում ոսկորի վերականգնմանը։

Թեև կոլագենային թաղանթներն ընդհանուր առմամբ խթանել են ոսկրային հյուսվածքի ավելի մեծ ծավալի առաջացումը, կերատինային կառուցվածքները ցույց են տվել մեկ այլ կարևոր առավելություն. նոր ոսկորն ավելի կազմակերպված և կառուցվածքային առումով կայուն է եղել։ Մանրաթելերը դասավորվել են ավելի ճիշտ և ավելի շատ են հիշեցրել բնական առողջ ոսկորի կառուցվածքը։

Գիտնականները նաև նշել են նյութի լավ համատեղելիությունը շրջակա հյուսվածքների հետ և դրա կայունությունը լավացման ողջ գործընթացում. սա համարվում է վճռորոշ՝ ապագա կլինիկական կիրառման համար։

Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում մշակման բնապահպանական կողմը։ Բուրդը վերականգնվող բնական նյութ է և հաճախ մնում է որպես գյուղատնտեսության կողմնակի արդյունք։ Ուստի կերատինային բիոնյութերը պոտենցիալ կերպով կարող են լինել ոչ միայն արդյունավետ, այլև արտադրության տեսանկյունից զգալիորեն ավելի կայուն։

Աշխատանքի հեղինակները կարծում են, որ հետազոտությունը կարող է ճանապարհ հարթել ռեգեներատիվ բիոնյութերի նոր դասի ստեղծման համար, որոնք ժամանակի ընթացքում կարող են այլընտրանք դառնալ կոլագենին բժշկության և ատամնաբուժության մեջ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանԴադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը Նոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանՋրափի գյուղի տարածքում 41-ամյա վարորդը «Toyota Land Cruiser»-ով բшխվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Անցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա Սողոմոնյան«Առանց աշխարհագրական սահմանափակումների անհապաղ և արդյունավետ արձագանքի» դոկտրինալ ռազմավարnւթյան տարածաշրջանային անդրադարձները և հետևանքները Հայաստանի համար. փորձագետ Այն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Թրամփը հրաժարվում է հանրապետականների պարտությունը համարել իրենը Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Ուշիի ողբերգական վթարում զոհվել են ՊՆ գնդապետը, նրա կինն ու 18-ամյա որդինՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԴեմոկրատները կարող են վերահսկողություն հաստատել ԱՄՆ Կոնգրեսում. հայտնի են նախնական արդյունքները Ամերիկացիները «ոչ» ասացին պшտերազմին. Ղալիբաֆ Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա ՏոնոյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի հարավում չորս լցանավ է պայթել ականների վրա Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ ՉԼ. «Բարսելոնա»-ն վստահ հաղթանակ է տարել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ Ուրցաձորի տեղամասում ֆիքսել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահшցել է 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ինԻնքնաuպանnւթյnւններ գործածների մի խումբը uեկտաների հարողներ են. ԶՈւ-ում նման դեպքերը կանխելու գործառույթ ունեցող մարմինները հանցավnր անգործության են մատնված. Տիգրան Աբրահամյան «ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ Այն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. Չալաբյան9 զոհ, 3 վիրավոր․ ՆԳՆ-ն՝ ողբերգական ավտովթարի հետևանքների մասին Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Հորմուզի նեղուցից հարավ չորս նավթատար լցանավ պայթել է ականների վրա, ևս երկու նավ կալանվել է. IRNA Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 4-ի դրությամբ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում