Երևան, 27.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունը

Օրերս հրապարակվել է ևս մեկ միջազգային զեկույց, որը հերթական անգամ քանդում է իշխանության կողմից տարիներ շարունակ քաղաքացիներին հրամցվող՝ ծաղկող ու բարգավաճող Հայաստանի մասին թեզը։ Ավելին, այս զեկույցը հետաքրքրական է նաև այն տեսանկյունից, որ, երբ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, որ պետական համակարգում «պարգևավճար» ձևակերպման անվան տակ արհեստականորեն բարձրացվել են նախարարների աշխատավարձերը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես արդարացում, բերում էր արդյունավետ աշխատանքի հանգամանքը։ Մինչդեռ իրականում հերթական անգամ փաստերով ապացուցվում է հակառակը։

Խոսքը Համաշխարհային բանկի «Համաշխարհային կառավարման ցուցանիշների» (Worldwide Governance Indicators-WGI) վերլուծության մասին է։ Թեև այս վերլուծությունը մեկ միասնական ինդեքս չի հաշվարկում, սակայն, վերլուծելով ավելի քան 30 աղբյուրներ, տալիս է պետական կառավարման տարբեր ուղղությունների վերաբերյալ համապարփակ պատկեր յուրաքանչյուր տարվա համար (վերջինը 2024 թվականի համար)՝ ոչ թե քարոզչական, այլ օբյեկտիվ։ Իշխանության կողմից տարիներ շարունակ կառուցված «առաջընթացի» նարատիվը փաստացի բախվում է թվերի անհերքելի իրականությանը։

Զեկույցը հստակ արտացոլում է, որ «հետհեղափոխական ձեռքբերումները» եղել են կարճատև էյֆորիայի արդյունք, ոչ թե համակարգային փոփոխությունների հետևանք։ 2018–2019թթ. գրանցված որոշակի դրական տեղաշարժերը ոչ միայն չեն ամրապնդվել, այլև հաջորդող տարիներին կարևոր նշանակություն ունեցող ուղղություններով փոխարինվել են նկատելի հետընթացով։

Առավել մտահոգիչ է «Քաղաքական կայունություն և բռնության բացակայություն» (Political Stability and Absence of Violence) ցուցանիշի պատկերը. եթե 2019-ին ցուցանիշը բավական բարձր էր, ապա 2024-ին կտրուկ անկում է գրանցվել։ Ընդ որում, 2024-ի արժեքից ավելի ցածր վերջին անգամ եղել է 2000 թվականին։

Հիշեցնենք, որ իշխող քաղաքական ուժի քարոզչական ողջ խոսույթը հիմնված է «նախկինների», «նախկինում գործող կարգերին վերադարձ չի լինելու» թեզի վրա, մինչդեռ իրենք, «նախկինների» համեմատ կառավարման արդյունավետության շատ ավելի ցածր մակարդակով, իրենց իսկ կառավարման մեթոդներով սահուն վերադառնում են այդ անցյալին։

«Կառավարության արդյունավետություն» (Government Effectiveness) ցուցանիշի դեպքում պատկերն ավելի խոսուն է. գործող իշխանության իշխանավարման տարիներին գրանցված ամենաբարձր արդյունքը (2018թ.) նախկին իշխանության տարիների արժեքներից գերազանցում է միայն 2008 թվականին, իսկ 2024-ի մակարդակից ավելի ցածր արդյունք նախորդ իշխանության ոչ մի տարում չի եղել։ Այլ կերպ ասած՝ ՔՊ-ական իշխանության տարիների լավագույն արդյունքը հազիվ է գերազանցում նախկին իշխանության ամենացածր ցուցանիշներից մեկը։

«Կարգավորման որակ» (Regulatory Quality) ցուցանիշի մասով 2004 թվականից ի վեր էական փոփոխություն չի արձանագրվել, իսկ 2024-ի արժեքը նախորդ իշխանության իշխանավարման տարիներից գերազանցում է միայն 2014-ի մակարդակին, այն էլ՝ աննշան։ Այսինքն՝ երկու տասնամյակ գրեթե անփոփոխ մնացած այս ցուցանիշը գործող իշխանության օրոք չի արձանագրել որևէ բեկում, ինչը վկայում է համակարգային բարեփոխումների բացակայության մասին՝ անկախ հնչեցվող խոստումներից։

Ինչ վերաբերում է «Քաղաքացիների ձայն և հաշվետվողականություն» (Voice and Accountability) ցուցանիշին, ապա այն 2018թ. կտրուկ աճել է և ընդունել իր առավելագույն արժեքը, սակայն հետագա տարիներին նվազել է։

Թեև ցուցանիշի 2024-ի արժեքը դեռ բարձր է 2017-ի մակարդակից, այնուամենայնիվ, ցուցանիշի վերջին տարիների արժեքները ևս վկայում են, որ սկզբնական էյֆորիան երկար չի պահպանվել։ Թերևս, սա Նիկոլ Փաշինյանի կառավարման ամենախոսուն քաղաքական գնահատականն է։ Արդյունքում՝ այսօր արդեն ակնհայտ է, որ խոստացված ժողովրդավարական որակական թռիչքը վերածվել է հետընթացի, իսկ հանրային վստահությունը՝ իշխանության կողմից սպառվող ռեսուրսի։

Այսպիսով, ձևավորվում է մի պարզ, բայց քաղաքական առումով կարևոր եզրահանգում․ 2018-2019թթ. փոփոխություններից հետո խոստացված համակարգային բեկումը չի կայացել։

Իշխանության հռչակած «նոր Հայաստանը» մնացել է հայտարարությունների մակարդակում, իրական կառավարման ցուցանիշները վկայում են հակառակի մասին՝ կառավարման դեգրադացիայի, ինստիտուցիոնալ թուլացման և երկարաժամկետ զարգացման օրակարգի բացակայության մասին։ Ավելին, «հեղափոխական» մանդատը չի կարող անվերջ ծառայել որպես արդարացում կառավարման բացթողումների համար։

Այս պայմաններում «բարգավաճման» մասին խոստումներ շռայլելն արդեն ոչ թե լավատեսություն է, այլ՝ իրականությունից կտրված քաղաքական մանիպուլյացիա։ Եվ առաջ է գալիս ամենակարևոր հարցը․ այս ամբողջ պատկերի, ձախողված խոստումների և մսխված հանրային վստահության պայմաններում ինչո՞ւ պետք է ժողովուրդն այս նույն ուժին կրկին իշխանություն վստահի։

ԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմացՎրաստանում ծրագրում են Վերին Լարսի անցակետ տանող վերակառուցված ճանապարհը բացել 2028-ին Մարտունու և Սևանի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածը կահավորված է գիշերային լուսավորությամբ Ռուսաստանը մուտքի արգելքներ է սահմանել ԵՄ-ի դեմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին «Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունը«Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ մեքենաների ռեակցիայից». Արմեն Աշոտյան Պետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի ՍարգսյանՎթար՝ Երևանում, բախվել են թիվ 53 երթուղու ավտոբուսը և «Opel» Ավտովթար՝ Դիլիջանի ոլորանում․ մեքենան հայտնվել է ձորում Հայաստանում այլևս չեն լինելու քաղբանտարկյալներ և չեն լինելու քաղաքական հետապնդումներ. Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս կարող են մի շաբաթ առաջ կուսակցություն գրանցել, հետո գալ ու մասնակցել ընտրություններին. Էդմոն Մարուքյան«Գերնիկա»՝ Փաշինյանին ու Ալիևին Արդյունաբերական մեծ փոփոխությունների նախաշեմին. Հրազդան այցի հետքերով. Նարեկ Կարապետյան Սոնա Իշխանյանն ընտրվել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Հեղուկ գազի դեֆիցիտ․ ինչ է սպասվում հայ վարորդներինՄահ, որ հավերժ Փաշինյանի խղճին է «Մեծ քաղաքականություն». ե՞րբ է սպասվում էպիզոդ վեցերորդը Հաղորդավար Լուսինե Թովմասյանին հեռացրել են Հ1-ից Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի համար Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը «լռվել» է Խանդի պատճառով սկեսուրը սպանել է հարսին․ մանրամասներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրասենյակ բացեց Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակըՖրանսիայում արևային էլեկտրակայանները բարերար ազդեցություն են ունեցել հողի վրա Ինչու է Լուսինե Թովմասյանը լքում Հանրային ալիքը«ՀայաՔվեն» նպաստում է քաղաքացիների իրավական ինքնագիտակցության բարձրացմանը․ Ատոմ ՄխիթարյանԸնդդիմադիր ուժերը կարող են համագործակցել և կոալիցիոն կառավարություն կազմել․ Աննա Կոստանյան24-ամյա ռուս տղան թունավորել է զինվորականներին․ նրան ձերբակալել են Պետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ. Գ. Ծառուկյան Դպրոցի մոտակայքում մարդու ձեռք է հայտնաբերվել«Պատմության հետքերով․ Հուշարձանի բարեկարգում Դվինում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում զոհվածներին»Ռիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը Կրթության նոր սերունդ՝ պատասխանատվությամբ և առաջնորդությամբԱրցախում nչնչացվում է հայկականություն, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում․ Տիգրան Աբրահամյան Գագաթնաժողովի ստվերում․ ընտրություններից առաջ իշխանության արտաքին խաղը և դրա գինը Փաշինյանը Հայաստանն ուզում է բնակեցնել 300,000 ադրբեջանցիներով․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս չկորցնել հոգու լույսը, երբ շուրջդ ամեն ինչ փոխվում է, և ո՞րն է այն «ամուր հենարանը», որը թույլ չի տալիս կոտրվել դժվարին պահերին. Աննա ԿոստանյանԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՈչ թե պետք է սպիտակ ձիու վրա նստած ասպետին սպասենք, այլ այս ՔաջՆազարին ճանապարհենք. Ավետիք Չալաբյան Մոր աղոթքը Peugeot-ն ցուցադրել է ապագայի կոնցեպտը. սուպերմեքենայի եւ տիեզերանավի հիբրիդ Գիտնականները զգուշացնում են. նույնիսկ գերվերամշակված մթերքի փոքր քանակությունը վատթարացնում է ուշադրության կենտրոնացումըՄիլիոնավոր տպավորություններ ստեղծող ադամանդ. Նիտա Ամբանին գրավել է TIME100 գալա-երեկույթը՝ իր հազվագյուտ՝ 101 կարատանոց քարովՀռոմի պապը Չեռնոբիլի աղետի 40-րդ տարելիցին կոչ է արել պատասխանատվությամբ վերաբերվել ատոմինԻրանի դեմ պատերազմի ժամանակ Իսրայելը «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգ է ուղարկել ԱՄԷ. AxiosՌեգեներատիվ բժշկության անսպասելի գտածոն. ոսկորները վերականգնում են ոչխարի բրդի օգնությամբԼիբանանի հարավում անօդաչուի հարվածի հետևանքով իսրայելցի զինվոր է զոհվել. ևս վեցը վիրավոր ենԹրամփը պատմել է Պուտինի և Զելենսկու հետ ունեցած «լավ զրույցների» մասին Քիմ Քարդաշյան և Լյուիս Հեմիլթոն. «Դարի սիրավեպը», թե՞ կատարյալ կազմակերպված PR հնարք, որին ոչ ոք չի հավատում