Օբաման հույս է հայտնել, որ Թրամփը չի դառնա ԱՄՆ-ի նոր նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կալիֆոռնիայում լրագրողներին հայտարարել Է, թե հույս ունի, որ միլիարդատեր Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նոր նախագահ չի ընտրվի:
«Ես դեռ շարունակում եմ հավատալ, որ պարոն Թրամփը նախագահ չի դառնա: Ես դրա հույսն ունեմ, որովհետեւ հավատում եմ ամերիկացի ժողովրդին: Կարծում եմ՝ նա գիտակցում Է, որ նախագահ լինելը լուրջ աշխատանք Է»,- ասել Է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախագահի աշխատանքը, նշել Է Օբաման, «ոչ թոք-շոու Է եւ ոչ Էլ ռեալիթի-շոու, դա ոչ գովազդ Է եւ ոչ Էլ շուկայավարություն, դա ծանր աշխատանք Է»:
Թրամփն առաջատարներից մեկն Է նոյեմբերին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու թեկնածուների թվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



