Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Այսօր՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում, Եղեգիս խոշորացված համայնքի Հերմոն բնակավայրում արջը հարձակվել է գյուղացու անասունների վրա՝ պատճառելով զգալի վնաս։

Տուժածը՝ 32-ամյա Վիրաբ Ղազարյանը, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել է, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամերին, երբ ընտանիքը, ինչպես ամեն օր, անասուններին դուրս է հանել գոմից։

«Ամեն առավոտ գոմը մաքրելու համար անասուններին դուրս ենք հանում դեպի մոտակա սար կամ ձորակ։ Այսօր էլ նույնն արեցինք։ Կարճ ժամանակ անց հայրս նկատեց, որ ձորում արջը հարձակվել է անասունների վրա։ Նա անմիջապես օգնության կանչեց մեր շանը, որի միջամտությունից հետո արջը փախուստի դիմեց»,– պատմում է գյուղացին։Դեպքից հետո ընտանիքի անդամները մոտեցել են նախիրին և պարզել, որ 2 տարեկան ցուլիկը ստացել է ծանր վնասվածքներ և սատկել։ Գյուղացին անմիջապես ահազանգել է 112, դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնք արձանագրել են կատարվածը։

Սակայն, ինչպես նշում է տուժածը, խնդիրը միայն այս մեկ դեպքով չի սահմանափակվում։ Նրա խոսքով՝ նման հարձակումները գյուղում դարձել են պարբերական, իսկ վնասների դիմաց փոխհատուցում չի տրամադրվում։«Սա առաջին դեպքը չէ, և ցավոք՝ վերջինը չի լինելու։ Մենք մշտապես տուժում ենք արջերից․ դրանք վնասում են անասուններին, մեղվափեթակներին, կոտրում ծառերը, նույնիսկ եղել են դեպքեր, երբ մարդկանց են վնասել։ Բայց երբ դիմում ենք համապատասխան կառույցներին, նույն պատասխանն ենք ստանում՝ փոխհատուցում չի նախատեսվում»,– նշում է նա։

Գյուղացին նաև դժգոհություն է հայտնում բնապահպանական քաղաքականությունից՝ կարծիք հայտնելով, որ վայրի կենդանիների վերահսկողության հարցում առկա են լուրջ խնդիրներ։«Այս կենդանիները կարծես այլևս չեն կարողանում ինքնուրույն սնունդ գտնել անտառում և մտնում են գյուղեր՝ վնաս պատճառելով։

Մինչդեռ մենք ենք կրում դրա հետևանքները»,– ընդգծում է նա։Վիրաբ Ղազարյանի հաշվարկներով՝ այս դեպքի արդյունքում իրեն պատճառվել է շուրջ 350 հազար դրամի վնաս։ Նրա խոսքով՝ անասունները ձեռք են բերել վարկով՝ ընտանիքի եկամուտը ապահովելու նպատակով։

Տուժած գյուղացին կոչ է անում պատասխանատու կառույցներին վերանայել քաղաքականությունը և աջակցել գյուղացիներին․ «Եթե փոխհատուցում չի լինելու, ստացվում է, որ գյուղացին ամբողջությամբ թողնված է բախտի քմահաճույքին»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Բժիշկը նշել է՝ որ մթերքներն են օգնում պայքարել սթրեսի դեմԿարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա Սողոմոնյան