Դոնալդ Թրամփի դուստրը առաջին անգամ պոդիում է դուրս եկել
ՖՈՏՈ22-ամյա Թիֆանի Թրամփը՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի դուստրը առաջին անգամ պոդիում է դուրս եկել՝ որպես մոդել, հայտնում է People-ը:
Հաղորդվում է, որ աղջկա դեբյուտը կայացել է Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակում: Թիֆանի Թրամփը New-York Fashion week-ում ցուցադրել է Just Drew նորաձև բրենդի արտադրանքը:

Քոլեջի երիտասարդ ուսանողուհին փորձում է ուժերը մոդելային բիզնեսում՝ հետևելով իր խորթ քրոջը՝ մոդել ու բիզնես լեդի Իվանկա Թրամփին:

Աղջկան այդ օրն աջակցելու էին եկել մայրը՝ Մառլա Մեյփլզյն ու NSYNC-ի նախկին մասնակից Լենս Բասսը:

Չնայած հայրը ներկա չի գտնվել դստեր բեմելին, Թիֆանին վստահեցնում է, որ հայրն ու մայրն իրեն աջակցում են այդ հարցում:
Պատրաստեց Past.am-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



