32-ամյա Միրանդա Քերը հանդիպում է 25-ամյա միլիարդատիրոջ հետ
ՖՈՏՈ32-ամյա Միրանդա Քերը այլևս չի թաքցնում իր սիրավեպը միլիարդատեր Էվան Շպիգելի հետ, ում հետ հանդիպում է անցած տարվա ամառվանից, հայտնում է spletnik.ru-ն: Օրերս զույգը միասին էր գնացել «Գրեմմի» մրցանակաբաշխությանը, իսկ նախորդ գիշեր մոդելին ու գործարարին միասին նկատել էին արարողության afterparty-ի ժամանակ:
Լուսանկարներն ինքնին վկայում են զույգի հարաբերությունների մասին: Էվանը բռնել է Միրանդայի ձեռքը՝ նրան պաշտպանելով կպչուն լրագրողներից: 25-ամյա Էվանը բջջային Snapchat հավելվածի ստեղծողներից է: Նա համարվում է ամենաերիտասարդ միլիարդատերը Forbes-ի վարկանշային աղյուսակում: Տղան իր առաջին միլիոն դոլարը վաստակել է 23 տարեկանում: Նախկինում նա հանդիպել է Թեյլոր Սվիֆթի ու Քեյթ Ափթոնի հետ:







Պատրատեց Past.am-ը:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



