Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
NEWS.am–ի տեղեկություններով, Աղվերանում այսօր հանդիպում է տեղի ունեցել հայ և ադրբեջանցիների գործարարների միջև․ հանդիպամանը մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Մեր տեղեկություններով, հայ գործարարներից հանդիմանը մասնակցել են Սամվել Ալեքսանյանը, Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Ran Oil» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը և այլոք։
Նշենք, որ NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է հանդիպումից հետո հեռացող շարասյունը․ Ադրբեջանի փոխվարչապետին տասնյակ մեքենաներով ուղեկցում էին անվտանգության աշխատակիցներ։
Տեղեկություններ կան, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն արդեն Զվարթնոց օդանավակայանում է, պատրաստվում են Ադրբեջան մեկնելուն։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատել էին ԶԼՄ–ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է։
«Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն»,–հայտնել էին ԱԳՆ–ից:
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։
Նշենք, որ Շահին Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։
Հետևեք մեզ՝ այստեղ



