Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք էր, ծիծաղկոտ, միշտ ժպիտով։ Չարաճճիություններ ևս անում էր, բայց երբ համեմատում ենք մեր այս սերնդի երեխաների հետ, Ժորաս շատ խելոք էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մայան՝ Ժորայի մայրիկը։

Ժորան ծնունդով Տավուշի մարզի Իջևան քաղաքից է։ Մանկություն, պատանեկություն, ամեն ինչ կապված է Իջևանի հետ։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին լավ առաջադիմություն է ունեցել։ Միևնույն ժամանակ չի կարող առանձնացնել որևէ առարկա, որն առանձնահատուկ է սիրել։ «Ֆուտբոլ խաղալ էր շատ սիրում։ Դպրոցին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցում՝ դհոլի բաժնում, ավարտել գերազանցության դիպլոմով։ Տարբեր փառատոնների է մասնակցել։ Մեր մշակույթի տանը կազմակերպված համերգային ծրագրերին ևս ներկայացել են երաժշտական տարբեր համարներով։ Հիմա, երբ պատմում եմ այդ օրերի մասին, մտածում եմ՝ որքան արագ անցան այդ 19 տարիները»։

Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցում իններորդ դասարանն ավարտելուց հետո Ժորան ընդունվել է Իջևանի պետական քոլեջի Ֆինանսներ բաժինը, ավարտել այն բարձր առաջադիմությամբ։ «Քոլեջն ավարտելուց հետո կարող էր համալսարանի արդեն երկրորդ կուրս ընդունվել։ Այդ տարի չստացվեց բուհ ընդունվելը, նախախնամություն էր, թե այլ բան, բայց փաստաթղթերի ներկայացումն ուշացրեցինք։ Սակայն հստակ որոշում ուներ, որ արդեն ծառայությունից վերադառնալուց հետո անպայման կրթությունը կշարունակի համալսարանում»։

Մայրիկն ասում է՝ քոլեջում Ժորայի ուսումնառության երեք տարիները շատ լավ են անցել։ «Ընկերական հրաշալի շրջապատ ուներ, կարծես բոլորն ընտրված երեխաներ լինեին։ Դպրոցական չէր, փաստացի ուսանող էլ չէր, բայց ինչ-որ առումով քոլեջում կարծես ուսանողական կյանք ունեցավ»։ Ապագայի պլանները Ժորան ընտանիքի հետ չի հասցրել քննարկել. վստահաբար, երազանքներ ևս ունեցել է, որոնք իրականություն էր դարձնելու արդեն զորացրվելուց հետո։

2019 թվականի հուլիսի 19-ին Ժորան զորակոչվում է զինվորական ծառայության։ Ծառայում էր Սյունիքի մարզում՝ Սիսիանի գնդում։ «Շատ սիրով մեկնեց ծառայության։ Ավելին ասեմ՝ ինչ-որ պատճառով նա ծանուցագիր չէր ստացել։ Իր տարիքի տղաները, իր ընկերները, բոլորն արդեն ծանուցագիր էին ստացել, իսկ իրեն զորակոչելու էին օգոստոսին։ Մի օր տուն եկավ, թե գնացել եմ զինկոմիսարիատ, դիմել, որ ամսի 19-ին իմ ընկերների հետ զորակոչվեմ ծառայության։ Իր ընկերներից համարյա բոլորը վիճակահանության արդյունքում ծառայության անցան Արցախում։ Փառք Աստծո, բոլորը տուն վերադարձան»։ Մայրիկն ասում է՝ ծառայելու ընթացքում որդին երբեք չի դժգոհել, սիրով ծառայել է մեկ տարի երկու ամիս... Մինչև պատերազմի սկսվելը։

«Ժորային մեկ տարի դիրքեր չեն բարձրացրել։ Ասել են՝ տան միակ երեխան ես, մնում ես գնդում, դիրքեր չես բարձրանում։ Բայց նա անընդհատ ուզում էր ընկերների հետ դիրքեր բարձրանալ։ Մեզ ասաց, որ դիմել է հրամանատարությանը. «Եթե ձեզ զանգեն, կասեք՝ համաձայն ենք, որ մեր տղան դիրքեր բարձրանա, միևնույնն է, ոչ մի վտանգ չկա»։ Սեպտեմբերի սկզբին առաջին անգամ դիրքեր էր բարձրացել։ Հետո իրենց իջեցրին դիրքերից, բայց պատերազմն սկսվեց, նորից դիրքեր բարձրացան։ Տղաները Սիսիանի դիրքերում են եղել։ Բայց հետո հրաման է գալիս, որ գունդը պետք է տեղափոխվի Հադրութ։ Հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը տղաներն արդեն Արցախում էին։ Այդ ժամանակ Հադրութն արդեն ջախջախված էր, երևի թե կիսագրավված»։

Սիսիանում դիրքերում հերթապահություն կատարելու օրերին Ժորան զանգահարել է ծնողներին, իսկ, ահա, Արցախ մեկնելիս զորամասում մնացող ընկերոջը խնդրել է՝ եթե ընտանիքի անդամները զանգահարեն, չասի, որ նա Արցախում է։ «Իհարկե, դա գաղտնի չէր մնալու, հետո արդեն իմացանք։ Հոկտեմբերի 10-ին է զանգահարել մեզ։ Առավոտյան ժամը տասի կողմերն էր։ Դրանից հետո արդեն իրենից լուր չենք ունեցել։ Խառնվեցինք իրար, սկսեցինք բոլորին զանգահարել, բայց չէին կարողանում տղաների հետ կապ հաստատել, նրանցից լուր չունեին։ Հոկտեմբերի 14-ին Ժորաս վիրավորվում է։ Թեթև քերծվածք է եղել պարանոցի հատվածում, պետք է այդտեղից մի քանի հոգով դուրս գային, հոսպիտալացվեին»։ Բայց հարձակում է սկսվում, և տղաները հայտնվում են շրջափակման մեջ։ «Տղաները մնացել են այդտեղ։ Գնդից մի խումբ տղաներ վերադառնալիս են եղել «ուրալներով», անօդաչուներ են հարվածել, շատերն այրվածքներ են ստացել, մի մասը զոհվել է։ Տղաների մի մասն է միայն վերադարձել զորամաս»։

Ժորան անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում։ Նա ուշ է տուն «վերադարձել»՝ 2021 թվականի մարտին։ «Ամուսինս այդ ընթացքում անընդհատ գնում էր Արցախ, հետո վերադառնում Հայաստան, նորից գնում Արցախ։ Անընդհատ ճանապարհներին էր։ Հետո մարտի 1-ին ինձ կանչեցին հետազոտությունների։ Մեր ունեցած տեղեկություններով, նա վիրավորվել էր, մեքենայով դուրս եկել ու շրջափակման մեջ ընկել։ Ամեն մեկը մի բան էր ասում, բայց ավելի հակված էինք այն տարբերակին, որ Ժորան ողջ է՝ կա՛մ գերեվարել են, կա՛մ էլ պատսպարվել է ինչ-որ տեղ, բայց արդյունքում պարզվեց, որ զոհվել է։ Իր մարմինը դուրս են բերել Հադրութից»։

Ապրելու ուժի մասին։ «Տան միակ ու շատ սիրված երեխան էր Ժորաս։ Չգիտեմ, թե հիմա ինչն է ուժ տալիս ապրելու։ Մտածում եմ՝ Ժորայիս ապրեցնելը։ Բացի դա, քույրիկս ընտանիք կազմեց, երեխաներ ունեցավ, նրանց օգնությամբ շարունակեցի ապրել։ Նաև այն հույսն ապրեցրեց, որ մի օր մեր ընտանիքում կրկին երեխա կծնվի»։

Հ. Գ. - Ժորա Փարսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Իջևանի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին