31-ամյա տղամարդը խմիչքի պատճառով դանակահարել է ընկերոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում 31-ամյա, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող և մշտական բնակության վայր չունեցող տղամարդը դանակահարել է իր ծանոթին՝ տրամվայում միասին ալկոհոլ օգտագործելու ընթացքում։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Խաբարովսկի երկրամասի և Հրեական ինքնավար մարզի վարչությունը։
Քննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի կեսերին։ Տուժածը իր եղբոր հետ ցերեկային ժամերին երթևեկելիս է եղել տրամվայով, երբ նրանց է մոտեցել անծանոթ տղամարդ։ Զրույցի ընթացքում նրանք սկսել են ալկոհոլ օգտագործել, որից հետո, առանց ակնհայտ պատճառի, տղամարդը դանակով հարվածել է ուղեկցի կրծքավանդակին։
Տուժածին հաջողվել է դուրս գալ տրամվայից և անցորդներից օգնություն խնդրել՝ շտապօգնություն կանչելու համար։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Կասկածյալը կալանավորվել է։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



