Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից. դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 17-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպան Սարգսյանին ՇՀԿ -Հայաստան ի համագործակցության մեջ մեծ ավանդ ներդնելու համար՝ նորանոր հաջողություններ մաղթելով դեսպանին իր հետագա գործունեության ընթացքում:
Դեսպան Սարգսյանը իր հերթին, շնորհավորել է Ռաշիդ Ալիմովին ՇՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ այս հեղինակավոր միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից: Նա հույս է հայտնել, որ հետագայում ՀՀ և ՇՀԿ հարաբերություններն ավելի կխորանան՝ անցնելով որակական նոր մակարդակի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ՇՀԿ գործընկերային փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։



