Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մինչ Արևմուտքը ջանքեր է փորձում գործադրել Հայաստանում իր նարատիվներն առաջ տանելու համար, այնքան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ավելի սթափ են գնահատում արտաքին քաղաքական շրջադարձերը։ «GALLUP International Association»-ի՝ Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների գրեթե 59,9%-ը նշել է, որ Հայաստանը պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ։ Հարցվածների 17,6%-ը նշել է, որ Հայաստանն իր ինտեգրման վեկտորը պետք է ուղղի դեպի Ռուսաստան, 12,4%-ը՝ դեպի ԵՄ, իսկ 5,1%-ը՝ դեպի ԱՄՆ։

Հարցման այս արդյունքները վկայում են, որ որքան էլ Հայաստանի գործող իշխանությունները հակառուսական քաղաքականություն են տանում և փորձում են Հայաստանը տանել դեպի Եվրամիություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, հանրությունն առանձնապես շահագրգռված չէ նման զարգացումներով՝ հրաշալի հասկանալով հետևանքները։ Այս ֆոնին բնավ զարմանալի չէ վերջին օրերին Միացյալ Նահանգների և Եվրամիության բուռն ակտիվությունը։ Մայիսի 4-5-ը Երևանում տեղի կունենա ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Ըստ տարածված հաղորդագրության՝ կողմերն անոնկրետ քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման միջոցով։ Մինչդեռ եվրոպական առաջատար լրատվամիջոցներն էլ նշում են, որ սա բավականին լուրջ վտանգներ է պարունակում իր մեջ և առաջին հերթին հենց Հայաստանի համար։ Մեկ այլ ուշագրավ իրադարձություն տեղի է ունեցել Միացյալ Նահանգներում։

Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն ընդունել է օրինագիծ, որը թույլատրում է ազգային անվտանգության և Պետդեպարտամենտի գործունեության ֆինանսավորումը 2027 ֆինանսական տարվա համար։ Օրինագիծը նախատեսում է Հարավային Կովկասի երկրներին ընդլայնված աջակցություն՝ ԱՄՆ ռազմավարական շահերն առաջ մղելու նպատակով։ Օրինագծի համաձայն՝ Հարավային Կովկասի երկրներին միջոցներ կհատկացվեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը, ինտեգրումն ու փոխկապակցվածությունն ամրապնդելու, ինչպես նաև երկկողմ ռազմավարական գործընկերությունը զարգացնելու համար։

Հանձնաժողովը նաև կոչ է անում Պետքարտուղարին՝ օրենքի ընդունումից հետո 90 օրվա ընթացքում Կոնգրեսին ներկայացնել մանրամասն զեկույց TRIPP նախաձեռնության շրջանակներում միջոցների բաշխման և ձեռնարկված գործողությունների վերաբերյալ։ Սա, ըստ էության, նշանակում է, որ Արևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար, որպեսզի իր ջանքերն ու օգտագործված ռեսուրսները զուր չմսխվեն։

Տաթևիկ Բադալյան

Քաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»